• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանդիպում Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ

14 մարտի, 2015
Հանդիպում Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Ս.թ. մարտի 14-ին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ընդունեց Բեյրութում աշխատանքային այցով գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը ընդգծեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշելու արաբական աշխարհի, մասնավորապես Լիբանանի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը, ինչի շնորհիվ հայությունը փրկություն և ապաստան գտան, հիմնավորվեց, ինտեգրվեց և ակտիվորեն մասնակցեց քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին: Նախարարն շնորհակալություն հայտնեց Լիբանանի խորհրդարանին, որը 1997 և 2000թթ. ընդունեց երկու բանաձև և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նախարարը ներկայացրեց մանրամասներ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում մարտ-ապրիլ ամիսներին Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված նախատեսվող միջոցառումների մասին: Զրուցակիցները բարձր գնահատեցին լիբանանանահայ համայքնի դերակատարությունը Լիբանանի զարգացման, ինչպես նաև Լիբանան-Հայաստան գործակցության ընդլայնման գործում: Քննարկվեցին նաև բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների հեռանկարներին, ինչպես նաև Երևանում անցկացվելիք միջոցառումներին լիբանանյան բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Վարդանյանը և Լիբանանի խորդրդարանի նախագահի խորհրդական Ալի Համդանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: