• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համայնքի մասին

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ

Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում ստեղծեցին մի ծաղկուն հայկական գաղթօջախ բազմազան եւ բազմաբնույթ ենթակառուցվածքներով` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառույցներով եւ աճեցրեցին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ: Հայերը` Լիբանանի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները եւ լինելով լիիրավ քաղաքացիներ` իրենց աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ շոշափելի ներդրումը ունեցան Լիբանանի զարգացման եւ բարգավաճման գործում: Լիբանանահայությունը հիմնականում բնակվում է Բեյրութի Բուրջ Համուդ եւ Հաճն թաղամասերում, Լեռնալիբանանում, Այնճար գյուղում www.mousaleranjar.com, երկրի բազմաթիվ այլ շրջաններում:

Այսօր լիբանանահայությունը իր ուրույն դերակատարությամբ եւ ներուժով հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը եւ Լիբանանը միացնող ամուր եւ հուսալի կամուրջ: Լիբանանահայ համայնքը մինչ եւ 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատ եւ պատերազմի ու դրա հետ եւանքով առաջացած անապահովության ու տնտեսական տ եւական ճգնաժամերի հետ եւանքով այդ թիվը կրճատվել է հասնելով շուրջ 140-150 հազարի: Անշուշտ հաճախ տրվում են թե ավելի մեծ եւ թե ավելի փոքր թվեր, սակայն դրանք հիմնված չեն մարդահամարների վրա:

Հազարավոր լիբանանահայեր անցած 30 տարիների ընթացքում, պահպանելով իրենց լիբանանյան քաղաքացիությունը, թե եւ արտագաղթել են Լիբանանից, սակայն պահպանել են իրենց անունները ընտրացուցակներում` իրենց բնակության նախկին վայրում եւ նրանք, ըստ լիբանանյան օրենքի, կարող են գալ երկիր եւ մասնակցել ընտրություններին:

Համայնքի քաղաքական կառուցվածքը

Լիբանանը տասնամյակներ շարունակ հանդիսացել է հայ երեք ավանդական կուսակցությունների կենտրոնատեղին, կամ նրանց կար եւորագույն օղակներից մեկը: Այս առումով Լիբանանը ողջ սփյուռքի համար բացառիկ դերակատարություն է ունեցել հատկապես 1950-1970-ական թվականներին: Այսօր թե եւ կուսակցական համաշխարհային կենտրոնները գտնվում են Լիբանանից դուրս, բայց եւ այնպես թե Հայ Հեղափոխական Դաշնակցության www.arf1890.com, թե Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության www.hunchak.org եւ թե Ռամկավար-ազատական կուսակցության adl.hayway.org համար լիբանանահայ հատվածը կար եւորագույն օղակներից է, որին նպաստում են ինչպես երկրի համեմատաբար ազատ ու ժողովրդավար պայմանները, այնպես էլ ավանդույթներով հարուստ կուսակցական մամուլի առկայությունը:

Լիբանանի դերը Սփյուռքում դեռ եւս պահպանվում է նա եւ շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, ինչպես նա եւ Սփյուռքի այնպիսի կառույցների կենտրոնատեղիները ինչպիսիք են «Համազգային» մշակութային միությունը www.hamazkayin.com, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Հայ մարզական միությունը եւ այլն:

Հայ համայնքը Լիբանանի կառավարությունում ներկայացված է ի դեմս էներգետիկայի եւ ջրի նախարար Արթուր Նազարյանի։ Լիբանանի սահմնանադրությամբ հայկական համայնքին հատկացված տեղերը 2009թ. խորհրդարանական ընտրություններից հետո բաշխվեցին հետ եւյալ կերպ.

«14 մարտ» քաղաքական խմբակցություն`

Սեպուհ Քալփաքյան (Հայ Առաքելական համայնք, ՍԴ “Հնչակյան” կուսակցություն)

Ժան Օղասափյան (Հայ Առաքելական համայնք, “Ռամկավար Ազատական” կուսակցություն)

Սերժ Դուրսարքիսյան (Հայ Կաթողիկե համայնք, անկուսակցական)

Շանթ Չինչինյան (Հայ Առաքելական համայնք, Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն)

«8 մարտ» քաղաքական խմբակցություն`

Հակոբ Բագրատունի (Հայ Առաքելական համայնք, ՀՅ “Դաշնակցություն” կուսակցություն)

Արթուր Նազարյան (Հայ Առաքելական համայնք, Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն)

Եկեղեցիները՝

Լիբանանը հայ եկեղեցական խոշորագույն կենտրոններից է: Այստեղ են գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը www.armenianorthodoxchurch.org, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի (Կաթողիկոս պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց armeniancatholic.org) եւ Մերձավոր Ար եւելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը www.uaecne.org։

Իր ամբողջ պատմության ընթացքում ՄԵծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ակտիվորեն ներգրավված է եղել հայ ժողովրդի հոգ եւոր, կրթական, մշակութային եւ սոցիալական կյանքում: 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո այն իր անմիջական մասնակցությունն է բերել հայ սփյուռքի ձ եւավորման եւ կազմակերպման գործում: 1995 թ.-ից ի վեր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է Արամ Ա Քեշիշյանը: Լիբանանի Հայ Առաքելական թեմի առաջնորդն է արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանը:

Լիբանանի հայ կաթողիկե համայնքը ստվարացել է 19-րդ դարի 30-ական թվականներին թուրքական գավառներում ծավալված կաթողիկեների հանդեպ հալածանքների հետ եւանքով։ Համայնքի թվաքանակն աճել է 1920-ականներին կիլիկիացի գաղթականների ներհոսքի հաշվին։ Դեռ եւս 19-րդ դարում կառուցված Զմմառի վանքը www.bzommarvank.com հանդիսանում է ողջ աշխարհի կաթողիկե հայության վարչական կենտրոնը։ Կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարքը Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին է: Լիբանանի թեմի առաջնորդն է եպիսկոպոս Վարդան Աշգարյանը։

Հայ Կաթողիկե պատրիարքարանը ուղղակիորեն ենթարկվում է Վատիկանին, որի շնորհիվ լայն կապեր ունի միջազգային շրջանակներում եւ մեծ օժանդակություն է ցուցաբերում համահայկական ծրագրերին:

Հայ Ավետարանական համայնքը փոքրաթիվ է եւ մաս է կազմում Լիբանանի ավետարանական եկեղեցու, ուր հայ ավետարանականները հանդիսանում են մեծամասնություն եւ ունեն զգալի կշիռ։ Մերձավոր Ար եւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահն է վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը։ Մերձավոր Ար եւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմնի ատենապետն է վերապատվելի Սողոմոն Քիլաղփյանը:

Բարեգործական, մշակութային եւ մարզական կապեր

Լիբանանահայ համայնքը մշտապես մեծ ակտիվություն է ցուցաբերել թե Լիբանանի, թե տարածաշրջանի բարեգործական, մշակութային եւ մարզական կյանքում կազմելով Լիբանանի բազմերանգ հասարակության կար եւորագույն մասը: Դրան նպաստում է այն, որ համայնքում գործող բարեգործական, մշակութային եւ մարզական կազմակերպությունները (ՀԸԲՄ, Համազգային, ԼՕԽ, ԹՄՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԵԸ եւ այլն) երբեմն յուրօրինակ ձ եւով մրցակցում են միմիանց մեջ, ինչը դրականորեն է անդրադառնում ներկայացվող ոլորտներում իրականացվող գործունեության մակարդակի վրա: Հայանպաստ բազմաբնույթ գործունեություն են ծավալել ՀԲԸՄ-ի www.agbu.org տարբեր վարչությունները: 1998 թ. ՀԲԸՄ-ի աջակցության շնորհիվ կառուցվել է ՀՀ դեսպանության շենքը:

Համայնքի բարեգործական կազմակերպությունները` ՀԲԸՄ, ԼՕԽ www.lokh-arcl.org եւ այլն հոգատարությամբ են վերաբերվում հայ սոցիալապես անապահով խավերին, անհրաժեշտության դեպքում հատկացնելով բժշկական օգնություն, որոշ դեպքերում նա եւ սնունդ ու հագուստ, կանխելով սոցիալական իրավիճակի հնարավոր բարդացումը: Այստեղ անգնահատելի դեր են խաղում անհատ բարեգործները, որոնց նյութական աջակցությամբ համայնքում շարունակում են գործել բազմաթիվ դպրոցներ, սոցիալական (որբանոցներ, ծերանոցներ եւ այլն), բժշկական եւ մշակութային կենտրոններ:

Լիբանանում տեղակայված է նա եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի www.himnadram.org մասնաճյուղը, Արցախ ֆոնդը:

Լիբանանահայ համայնքում գործում են նա եւ մի շարք հայրենակցական, արհեստակցական եւ մասնագիտական միություններ, մասնավորապես լիբանանահայ բժշկական միությունը, հայ արհեստավարժների §Հայճար¦ միությունը, գործարարների միությունը, հայ համայնքի ընկերային ծառայողների միությունը:

Լիբանանահայ համայնքը մշտական կապ է պահպանում հայրենիքի հետ` կարճ կամ երկար ժամկետներով անվանի արվեստագետներ (բեմադրիչներ, դերասաններ, խմբավարներ, նկարիչներ, երգիչներ, պարախմբեր եւ այլն), մարզիկներ եւ մարզիչներ հրավիրելով Հայաստանից: Անցած տարիների ընթացքում բազմաթիվ հայ մարզիկներ Լիբանանն են ներկայացրել համաարաբական, ասիական եւ միջազգային ստուգատեսներում:

Լիբանանահայությունը չափազանց ակտիվ է Հայաստանում կազմակերպվող համահայկական միջոցառումներին` մեծ պատվիրակություններով հանդես գալով համահայկական խաղերին, երիտասարդական հավաքներին «Մեկ ազգ, մեկ մեկ մշակույթ» փառատոնին, ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին:

Կրթական հաստատություններ, դպրոցներ

Բեյրութում է գտնվում Սփյուռքում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը` Հայկազյան համալսարանը www.haigazian.edu.lb` ռեկտոր վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյան։ 2009 թ. Սեպտեմբերին Եր եւանում Հայկազյանի տնօրինությունը ստորագրել է փոխըմբռտնման հուշագիր Եր եւանի պետհամալսարանի հետ: Հայկազյան համալսարանում սովորում են ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրացի ուսոանողներ:

Լիբանանահայ առաջին դպրոցը համարվում է 18րդ դարի կեսին Զմմառի վանքում հաստատված, մինչ եւ հիմա գործող հայ կաթոլիկ դպրեվանքը: Լիբանանահայ դպրոցները առաջնորդվում են պետական դպրոցական ծրագրով`իրենց դպրոցական ծրագրերում կար եւոր տեղ հատկացնելով նա եւ հայագիտական առարկաներին: Լիբանանի հայ համայնքի դպրոցական ցանցը ներկայումս մնում է սփյուռքում ամենակազմակերպված ցանցերից մեկը: Լիբանանում այսօր գործում են 26 հայկական դպրոցներ, որոնցում սովորում են շուրջ 8.000 աշակերտներ:

Լիբանանահայ մամուլ

Լիբանանում հայ մանուլն ունի հարուստ ավանդույթներ: Տպվում են բազմաթիվ ամսագրեր, եռամսյաներ, տարեգրքեր, շաբաթաթերթեր եւ այլն, որոնց մեջ առանձնանում են երեքը` «Ազդակ» (Հ.Յ.Դ.) www.aztagdaily.com, «Զարթոնք» (Ռ.Ա.Կ.) zartonkdaily.com եւ «Արարատ» (Ս.Դ.Հ.Կ.) www.araraddaily.com թերթերը: Այս երեքն այլ թերթերի շարքում տարիներ շարունակ եղել են անվիճելի առաջատարներ, որպես օրաթերթեր եւ կուսակցական մարմիններ: Թե եւ ողջ 2007 թ. «Զարթոնք» օրաթերթի տպագրությունը դադարեցվել էր, այնուամենայնիվ այն վերստին սկսեց լույս տեսնել, իսկ 2010թ. կեսերից դարձավ օրաթերթ:

Այս երեք թերթերը չափազանց կար եւոր են, քանի որ ունեն որոշակի համասփյուռքյան նշանակություն` տարածվելով նա եւ մերձավորար եւելյան ու եվրոպական երկրներում, շատ մեծ դեր խաղալով հատկապես այն երկրներում (օրինակ, Սիրիա) որտեղ այլ եւայլ պատճառներով չկա ամենօրյա հայ մամուլ: «Ազդակը», որն իր ծավալով ու տպաքանակով ամենամեծն էր, վերջերս հռչակվել է Սփյուռքի լավագույն լրատվամիջոց:

Շուրջօրյա գործում են «Վանա Ձայն» www.voiceofvan.net, եւ «Ռադիո Ս եւան» www.radiosevan.com ռադիոկայանները: "Future" եւ "OTV" hեռուստաընկերություններով, ինչպես նա եւ Լիբանանի պետական ռադիոյով ամենօրյա կեսժամյա հաղորդումներ են հեռարձակվում հայերեն լեզվով: «Ռադիո Ս եւանը» ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսեց հեռարձակվել Հայաստանից շնորհիվ սերտ համագործացության «Ռադիո արձագանքի» հետ:

Արվեստի ցուսասրահներ

Համազգայինի «Լյուսի Թութունջյան» artgallery.hamazkayin.com եւ «Նոյան Տապան» www.noahsarkgallery.com ցուցասրահներում հաճախակի կազմակերպվում են արվեստի գործիչների ցուցահանդեսներ:

Լիբանանահայ համայնքի խնդիրները

Վերջին շրջանում լիբանանահայ համայնքը ինչպես եւ Լիբանանի ողջ հասարակությունը ենթարկվեց մեծ ցնցումների եւ պատվով դուրս եկավ բոլոր փորձություններից:

Հայ համայնքի մեջ պատկառելի թվով մարդիկ ունեն նա եւ այլ երկրների քաղաքացիություն, շատերը 70-80-ական թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին երկար ժամանակ ապրել են Լիբանանից դուրս, ապա արդեն վերջին 10-15 տարիներին վերադարձել Լիբանան:

Համայնքն ավանդաբար միասնականություն է ցուցաբերում համահայկական կար եւորություն ունեցող խնդիրների շուրջ` Հայոց Ցեղասպանության ճանաչում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում, Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացում եւ այլն: Այդպես, ապրիլի 24-ի կապակցությամբ մշտապես միասնական երթ (քայլարշավ) է կազմակերպվում` բոլոր կուսակցությունների եւ կազմակերպությունների մասնակցությամբ: Վերջին ամենամեծ քայլարշավը տեղի ունեցավ 2010թ. ապրիլի 24-ին, երբ գրեթե 50-հազարանոց զանգված` տարբեր լեզուներով կարգախոսներով եւ հայկական դրոշներով, համայնքի բոլոր աշխարհիկ եւ հոգ եւոր պետերի գլխավորությամբ քայլելով Անթիլիասի մայրավանքից հասավ Բուրջ Համմուդի մարզադաշտ:

Հայաստանի հետ հայ համայնքի համագործակցության մակարդակը եւ զարգացման հեռանկարները

Տնտեսական կապեր

Լիբանանահայ ներդրողների մասնակցությամբ Հայաստանում հիմնականում գործում են մանր եւ միջին ձեռնարկություններ, որոնք առավելապես զբաղվում են ավտոպահեստամասերի, սննդամթերքի, տեքստիլ արտադրանքի եւ կոշկեղենի ներկրմամբ: Եղել են նա եւ արտադրության, կամ սպասարկման ոլորտում համեմատաբար մեծ ներդրումների փորձեր, որոնց միայն մի մասն է արդյունավետ: Հայտնի են անցյալ տարիների ընթացքում հաջողված մի քանի միջին եւ խոշոր ծավալի ներդրումային ծրագրեր, որոնք իրականացնող ներդրողները այսօր բավական դրական մթնոլորտ են ստեղծում Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկություն ունեցողների համար: Դրանցից են “Square One” խորտկարանների ցանցը, Գյումրիի «Իսուզ» հյուրանոցը, թեթ եւ արդյունաբերության ոլորտում զանազան մանր եւ միջին արտադրամասեր, տուրիստական գրասենյակներ, սուպերմարկետներ եւ խանութներ: Նկատվում է եւս մի դրական միտում: Հայ գործարարները հաճախ փորձում էին իրենց հետ Հայաստան տանել եւ ներդրումներ կատարելու հարցում շահագրգռել նա եւ ոչ հայ գործարարների: Դրա լավագույն դրս եւորումներից է «Բիբլոս Բանկ»-ի www.byblosbank.com, www.byblosbankarmenia.am, «Քրեդիտ Բանկ»‑ի www.creditbank.com.lb, www.acba.am եւ նման այլ խոշոր ներդրողների Հայաստանում հաստատվելու որոշման վրա լիբանանահայ գործարարների ունեցած անձնական ազդեցությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: