• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված շախմատային մրցաշար

12 դեկտեմբերի, 2014

 

 

 

 

Բեյրութի Հ.Բ.Ը.Մ. Դեմիրճյան կենտրոնում կազմակերպվել էր շախմատի մրցաշար դիվանագետների համար՝ նվիրված շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85 ամյակին: Մրցաշարը կազմակերպել էր Լիբանանում ՀՀ դեսպանությունը՝ Հ.Բ.Ը.Մ. Անդրանիկ երիտասարդական միության և Լիբանանի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:

 

Մրցաշարի բացումը կատարել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Անդրանիկ երիտասարդական միության նախագահ Վիգեն Չերչյանը և Լիբանանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ռոլանդ Աքրասսը, ովքեր ընդգծել են Տիգրան Պետրոսյանի անգնահատելի դերը համաշխարհային շախմատի զարգացման գործում, ներկայացնել մանրամասներ նրա փայլուն հաջողությունների և հարուստ շախմատային կյանքի առնչությամբ: Ներկաներին ցուցադրվել է ֆիլմ Տիգրան Պետրոսյանի մասին: Մրցաշարին մասնակցել են Բեյրութում հավատարմագրված մի շարք դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագետներ և նորկայացուցիչներ, Անդրանիկ շախմատային ակումբի անդամներ:

 

Մրցաշարն անցել է շվեյցարական համակարգով: Մրցաշարի հաղթող 5 միավորով ճանաչվել է Անդրանիկ շախմատային ակումբի անդամ Միշել Քարամը: Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և Բուլղարիայի դեսպանության ներկայացուցիչ Բոյչո Ստամենովը 4.5 միավորով բաժանել են 2-3-րդ տեղերը: Հաղթողները պարգևատրվել են Տիգրան Պետրոսյանի հուշամեդալներով, իսկ մրցաշարի բոլոր մասնակիցներին հանձնվել են վկայագրեր: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: