• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 66-րդ ամյակ

10 դեկտեմբերի, 2014
 
 
 

Դեկտեմբերի 10-ին Բեյրութում Լիբանանի Մարդու և հումանիտար իրավունքի հիմնադրամը՝ FHHRL` Foundation for Human and Humanitarian rights, կազմակերպել էր երեկո նվիրված Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 66-ամյակին:

 

Ձեռնարկի բացումը կատարել է հիմնադրամի կանանց հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Լինա Օսսեյրան:  Այնուհետև հիմնադրամի անդամներ Պետեր Հաննան և Մոնա Աքլն ներկայացրել են մանրամասներ Լիբանանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին:

 

Օրվա գլխավոր բանախոս Լիբանանում դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, պատմա-մշակութային արժեքներին և հարուստ  ժառանգությանը, ընդգծել է լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-լիբանանյան, ինչպես նաև Հայաստան–սփյուռք գործակցության խորացման և զարգացման գործում:

 

Դեսպանը իր ելույթի հիմնական բաժինը նվիրել է Հայոց Ցեղասպանությանը, ներկայացրել մանրամասներ ցեղասպանության իրագործման մեխանիզմների և փուլերի, միջազգային ճանաչման շարունակական գործընթացի, 100-ամյակին ընթառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների, միջազգային կազմակերպություններում ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ իրականացված Հայաստանի նախաձեռնությունների առնչությամբ: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել  Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ մասնավորապես Լիբանանի խորհրդարանին, որը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած միակ օրենսդիր մարմինն է Միջին Արևելքում:   

 

Եզրափակելով իր ելույթը, դեսպան Քոչարյանը նշել է, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Խոսելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության անհեռատեսության մասին, նա ընդգծել է, որ ցեղասպանությունից 100 տարի հետո ողջ հայ ժողովուրդը և միջազգային հանրությունը Թորքիայից սպասում են Օսմանյան կայսրությունում կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ճանաչում:

 

Միջոցառման ավարտին հանձնվեցին մրցանակներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած նպաստի համար:  

 

Երեկոյին ներկա էին Լիբանանի սահմանադրական դատարանի նախագահը, իրավաբաններ, դատավորներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցիչներ, ուսանողներ:   

 

Լիբանանյան լրատվամիջոցները՝ մասնավորապես Նահար օրաթերթը, MTV և Future հեռուստաընկերությունները լայնորեն լուսաբանել են միջոցառումը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: