• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի տուրօպերատորների այցը Լիբանան

21 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 15-ից 21-ը Լիբանանի զբոսաշրջության նախարարության հրավերով և ՀՀ դեսպանության  աջակցությամբ Բեյրութում էր գտնվում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներից և լրագրողներից բաղկացած ՀՀ պատվիրակությունը:

Այցի առաջին օրը տեղի է ունեցել հանդիպում ՀՀ դեսպանությունում, ուր պատվիրակությանը և նրան ուղեկցող White Holiday ընկերության տնօրեն Ռոբերտ Աբիադին ողջունել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա է եղել Լիբանանում ՀՀ դեսպանության  դիվանագիտական ողջ անձնակազմը:

Նոյեմբերի 19-ին Մոնրո հյուրանոցում կազմակերպվել է հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար Միշել Ֆարաոնի և դեսպան Աշոտ Քոչարյանի մասնակցությամբ:  Ողջույնի խոսքով հանդես է եկել այցի համակարգող և նախաձեռնող Ռոբերտ Աբիադը: Այնուհետև ՀՀ տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանը ներկայացրել է  պատվիրակության անդամներին, ՀՀ տուրօպերատորների միության գործունեության ուղղությունները, ընդգծել փոխայցելությունների անհրաժեշտությունն երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալներն ավելացնելու համար:

Իր խոսքում դեսպան Քոչարյանը կարևորել է պատվիրակության այցը Լիբանան: Դեսպանը խոսել է հայ ժողովրդի պատմության, հարուստ ժառանգության, մշակույթի, արժեքների և ավանդույթների մասին: Նա համոզմունք  է հայտնել, որ ՀՀ պատվիրակության այցելությունը Լիբանան կնպաստի զբոսարշջության զարգացմանն երկու բարեկամ երկրների միջև: Դեսպանը նշել է, որ այցելությունը խորհրդանշական է նրանով, ով տեղի է ունենում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին բարեկամական մի երկրում, որի խորհրդարանը՝  միակ օրենսդիր մարմինը Միջին Արևելքում, ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:  Շնորհակալություն հայտնելով լիբանանյան կողմին աջակցության համար, դեսպանը ընդգծել է երկու երկրների միջև գոյություն ունեցող հսկայական ներուժի առկայությունն առևտրատնտեսական, ոսկերչության, զբոսարշջության, բանկային և այլ ոլորտներրում:

Նախարար Միշել Ֆարաոնը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Նա ընդգծել է MEA ավիաընկերության կողմից իրականացվող Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղիղ թռիչքների կարևորությունը, ինչն էլ ավելի է մոտեցնում երկու եղբայրական ժողովուրդներին և ստեղծում լավ հնարավորություն զբոսաշրջությունը զարգացնելու համար: Նախարարը վերհիշել է 1999թ. իր Հայաստան կատարած այցը, նշել լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման գործում, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայիս տարապանքները:  Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին նա նշել է, որ հայ ժողովուրդը շատ տառապանքներ է ունեցել պատմության ընթացքում և 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Լիբանանում կազմակերպվելիք ձեռնարկներին կմասնակցեն ոչ միայն հայերը այլև լիբանանցիները: Նույն օրը ՀՀ պատվիրակության պատվին նախարար Միշել Ֆարաոնի անունից տրվել է ճաշ, որին մասնակցել են պատգամավորներ Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսարգսյանն ու Սեպուհ Քալփակյանը:    

Այցի շրջանակներում ՀՀ պատվիրակությունն այցելել է Լիբանանի տեսարժան վայրեր, եղել Անթիլիասի մայրավանքում, հայաբնակ Այնճարում,  Զմառռի միաբանության վանքում, հանդիպումներ ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների և լիբանանյան տուրօպերատորների հետ:

 
 
 
 
 
 
 
 

  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: