• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լիբանանի էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանի այցը Հայաստան

03 հուլիսի, 2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 3-ին ընդունել է Լիբանանի Հանրապետության էներգետիկայի և ջրի հայազգի նախարար Արթուր Նազարյանին:
Բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև ավանդական բարեկամական կապերը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Որպես ՀՀ վարչապետ անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, ու բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա և ամրապնդվի»:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացումը և առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: Այս առումով երկուստեք անհրաժեշտ է համարվել միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը և Արթուր Նազարյանը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, անդրադարձել ստեղծված իրավիճակում Լիբանանի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:
Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Լիբանանի իր գործընկերոջը և հրավիրել իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Հայաստան:

Հուլիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լիբանանահայ քաղաքական, հասարակական գործիչ Արթուր Նազարյանին պարգևատրեց «Պողոս Նուբար» մեդալով:

Արթուր Նազարյանը ծնվել է Բեյրութում 1953 թվականին, նախնական կրթությունը ստացել է Բեյրութի ՀԲԸՄ «Երվանդ Դեմիրճեան» դպրոցում, այնուհետև՝ Բեյրութի միջազգային քոլեջում: 1973թ.-ին ավարտել է ԱՄՆ «Ֆիլադելֆիա» համալսարանի Տեքստիլի և գիտության ֆակուլտետը՝ ստանալով տեքստիլի ճարտարագետի մասնագիտություն: Արթուր Նազարյանը 1998-2000թթ եղել է Լիբանանի նախկին վարչապետ Սելիմ Հըսի կառավարությունում, վարել է Զբոսաշրջության և կենսոլորտի նախարարի պաշտոնը: 2009 թվականից Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է. առաջադրվել է «8 մարտ» քաղաքական խմբակցության կողմից: 2014 թվականի փետրվարից վարչապետ Թամամ Սալամի ձևավորած կառավարության կազմում ստանձնել է Էներգետիկայի և ջրային պաշարների նախարարի պաշտոնը՝ շարունակելով մնալ նաև Լիբանանի խորհրդարանի պատգամավոր: Արթուր Նազարյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության անդամ է: Վաղ տարիքից անդամակցում է ՀԲԸՄ-ին: Արթուր և Լևոն Նազարյան եղբայրների հովանավորությամբ վերանորոգվել է Բեյրութի Սբ. Նշան եկեղեցու սրահը՝ ի հավերժացումն իրենց ծնողներ Կարպիս և Արեք Նազարյանների անունների: Նազարյանների ընտանիքը սերնդեսերունդ հայտնի է բարեգործույամբ՝ հիմնականում ՀԲԸՄ-ի միջոցով: Նրանք ՀԲԸՄ Բեյրութի «Լևոն Կ. Նազարյան» դպրոցի, ՀԲԸՄ Կալիֆորնիայի «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի «Նազարյան» սրահի և բազմաթիվ այլ նախագծերի հովանավորներ են: Նազարյան եղբայրների հովանավորությամբ է Լիբանանում ձեռք բերվել ՀՀ դեսպանության շենքը:

Բարձր գնահատելով Արթուր Նազարյանի ավանդը Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Լիբանանում հայապահպանության գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Մենք հյուրընկալել ենք հայազգի ամենանշանավոր զավակներից մեկին, ով Հայի այն տեսակն է, որ հույսի և նվիրումի օրինակ է աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի համար: Նա Հայի այն տեսակն է, որին ցանկանում է նմանվել ցանկացած հայ: Անգնահատելի է պարոն Նազարյանի հայանպաստ, հայրենանվեր գործունեությունը. իր բարերարությամբ մշտապես աջակից է եղել լիբանանահայ կրթական, մշակութային օջախներին և այլ հայրենանվեր ձեռնարկների»:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Նազարյանը նշեց. «Շատ զգացված եմ այս բարձր պարգևի համար, կարծում եմ արտասահմանում հաջողությունների հասած յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել Հայաստանին, քանի որ միախմբվելով պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել մեր ուժն ու հզորությունը: Ուզում եմ ասել նաև, որ տիկին Հակոբյանը իր ձեռքը և սիրտը կհասցնե ամենուր ուր հայն է»:

Նույն օրը նախարար Արթուր Նազարյանին ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարներ՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում։

Հանդիպումներին ներկա էր Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը։
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: