• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

75-ամյակի հոբելյանական հանդիսավոր փառատոն

15 հունիսի, 2014

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հովանավորությամբ Բուրջ Համուդի Մեսրոպյան վարժարանի բակում տեղի է ունեցել Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանի և Հայ արիների 75-ամյակին նվիրված հանդիսավոր փառատոն: Փառատոնին ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայ կաթողիկե վարժարանների տնօրենների խորհրդի նախագահ Գերհարգելի Հայր Գևորգ Ծ.Վ. Եղիայանը, հոգևոր հայրեր, կրթական պատասխանատուններ, ուսուչիցներ և ծնողներ:

Փառատոնը սկսվել է Մեսրոպյան վարժարանի «Ծիածան» երգչախմբի կողմից Լիբանանի, Հայաստանի և Մեսրոպյան վարժարանի քայերգների կատարմամբ:

Ներկաներին իրեն ողջույնի խոսքն են հղել Մեսրոպյան վարժարանի նախկին սաների միության ատենապետ Ռաֆայել Ումուդյանը և Սուրբ Մեսրոպի արիների գլխավոր խմբապետ Ավո Կարաքեշիշյանը: Փառատոնին գեղարվեստական կատարումներով իրենց մասնակցությունն են բերել Մեսրոպյան վարժարանի «Հավասի» աշուղական համույթը, դհոլի և դուդուկի խմբերը, «Շուշի» պարախմբի մեծահասակների և փոքրահասակների խմբերը, «Ծիածան» մեծահասակների և փոքրահասակների երգչախմբերը:

Փառատոնին իր շնորհավորանքի տեսաուղերձն էր հղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր խոսքում բարձր է գնահետել Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանի 75-ամյա ազգանպաստ գործունեությունը, որը, որպես հայ կրթության դարբնոց, 75 տարիներ ի վեր շարունակում է Սփյուռքում հայ մանուկների հայեցի դաստիարակության և հայապահպանման սուրբ գործը:

Միջոցառման ավարտին ելույթով հանդես է եկել Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանի տնօրեն Գրեուգար Գալուստը, ով շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել վարժարաննի զարգացման և բարգավաճման գործին: Եզրափակելով իր խոսքը՝ Մեսրոպյան վարժարանի տնօրենը վստահեցրել է, որ ապագա սերունդները ևս ունենալու են «Մեսրոպյանական» կոչումը կրելու արժանիքը և հպարտությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: