• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Լիբանանում

10 ապրիլի, 2014

 

Ապրիլի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հուշ երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Հայ Կաթողիկե Պատրիարք կաթողիկոսի ներկայացուցիչ, Զմմառի վանքի մեծավոր, գերապայծառ հայր Գաբրիել Մուրադյանը, Լիբանանի էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի անդամները, հյուրեր Քուվեյթից և Հայաստանից:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում նշեց. «99 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացվել: Մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ: Ժխտումը ցեղասպանության շարունակություն է և պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: 99 տարի է, ինչ աշխարհասփյուռ հայությունը և ողջ միջազգային հանրությունը սպասում է, որպեսզի Թուրքիան պատմական փաստերը խեղաթյուրելու և ժխտողական քաղաքականություն վարելու փոխարեն վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:  Դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես՝ Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանոթյունը:

Անդրադառնալով Քեսաբի դեպքերին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծի իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար:

Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100‑ամյակի Կենտրոնական մարմնի անունից հանդես եկավ Ռաֆայել Ումուդյանը, ով բարձր գնահատեց արդյունավետ գործունեությունը և սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Իր ելույթում նա կարևորեց համակարգված աշխատանքը, ջանքերի համախմբումը՝ ցեղասպանության միջազգային ճանաչման, որպես պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:

Հուշ երեկոյին ելույթներ ունեցան նաև Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ներկայացուցիչ Հասան Մխայբերը և Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ, Ն.Գ. նվիրակ Գաբրիելա Կաչիան, որոնք, կիսելով հայ ժողովրդի ցավը և անդրադառնալով  20-րդ դարի ոճրագործություններին,  հույս հայտնեցին, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայի՝ կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին փաստավավերագրական ֆիլմեր, տեղի ունեցան գեղարվեստական կատարումներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: