• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայրենիք-աշակերտ հարաբերությունները և երկքաղաքացիության օրենքը» միջդպրոցական աշակերտական մեկօրյա դասընթաց-սեմինար

08 փետրվարի, 2014

Փետրվարի 8-ին Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի աշակերտական խորհրդի տեղեկատվական-ուսումնասիրական խմբակը Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մեսրոպյան վարժարանի “Ֆարաջյան” լսարանում կազմակերպել էր միջդպրոցական աշակերտական մեկօրյա դասընթաց-սեմինար «Հայրենիք-աշակերտ հարաբերությունները և երկքաղաքացիության օրենքը» խորագրով: Սեմինարին մասնակցում էին սաներ Լիբանանի հայկական 11 կրթօջախներից: ՀՀ և Մեսրոպյան վարժարանի օրհներգներից հետո բացման խոսքով հանդես եկավ Մեսրոպյան վարժարանի աշակերտական խորհրդի նախագահ Մեղրի Չարըգյանը: Ապա Մեսրոպյան վարժարանի տնօրեն պարոն Գրեգուար Գալուստն անդրադառձավ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և կարևորեց լիբանանահայ աշակերտի մասնակցությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նա շնորհակալություն հայտնեց Լիբանանում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Քոչարյանին, սեմինարի դասախոսներին և ձեռնարկին մասնակցող վարժարանների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին: Այնուհետև ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանն ամփոփ ներկայացրեց անկախ Հայաստանի 22-ամյա անցած ուղին, դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը, Հայաստան Սփյուռք գործակցության մանրամասները: Դեսպան Քոչարյանը ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու հայ աշակերտներին ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված տարեկան ծրագրերի շրջանակներում, կարևորեց «Արի տուն» ծրագիրը, որը հնարավորություն է ստեղծում մոտիկից ծանոթանալ Հայրենիքին և ՀՀ մշակութային ժառանգությանը: ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Մեսրոպյան վարժարանի 75-ամյա աշխույժ և բազմաճյուղ գործունեությունը, որ հանրակրթական առումով ունի իր յուրահատուկ կարևորությունն ու արժեքը: «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիության օրենքը և նրա կարևոր դրույթները: Դպրոցի տնօրեն Նազարեթ Ջերջերյանն իր ելույթում անդրադառձավ Հայրենիք-աշակերտ հարաբերությունների կարևորությանը: Աշակերտները մի շարք հարցեր տվեցին բանախոսներին և ակտիվ մասնակցեցին զեկուցումներին: Ներկաները դիտեցին տեսաերիզ Հայաստանի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: