• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

“Մովսես Խորենացու” մեդալի հանձնման հանդիսավոր արարողություն Բեյրութում

03 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ “Մովսես Խորենացու” մեդալի հանձնման հանդիսավոր արարողություն հայ մամուլի վաստակաշատ ներկայացուցիչներ Սանդուխտ Պերթիզլյանին` Շահանդուխտ, (Լիբանան) և Նորա Արիսյանին (Սիրիա): Հանդիսությանը ներկա էին մտավորականներ, մամուլի, մշակույթի և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ ղեկավարությունը բարձր է գնահատում մեր հայրենակիցների արժանիքներն ու ավանդը հայապահպանման առաքելության համար: Դեսպանը ընդգծեց, որ «Մովսես Խորենացու» մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության և բնական գիտությունների բնագավառում ստեղծագործական ակնառու նվաճումների համար և բարձր գնահատեց հայ գրողների և լրատվամիջոցների դերը հայ ինքնության պահպանման ու զարգացման գործում:

Դեսպանը շեշտեց համազգային հիմնահարցերում միասնական լինելու կարևորությունը և համոզմունք հայտնեց, որ օրեցօր հզորացող Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի միասնական կամքով և ներուժով հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերները:

Այնուհետև լրագրող Լորիկ Սապունջյան-Ծատուրյանը ներկայացրեց պարգևատրվածների կենսագրական տվյալները, որից հետո դեսպան Քոչարյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը և հանձնեց մեդալները:

Դեսպան Քոչարյանն իր շնորհավորանքները հայտնեց նաև «Մովսես Խորենացու» մեդալին արժանացած լիբանանահայ մամուլի վաստակաշատ երկու այլ ներկայացուցիչներին՝ Ժիրայր Դանիելյանին և Համբիկ Մարտիրոսյանին, որոնք մոտակա օրերին իրենց պարգևները կաստանան Հայատանում :

Սանդուխտ Պերթիզլյանը՝ Շահանդուխտը և Նորա Արիսյանն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգևի համար: Պարգևատրվածներն իրենց շնորհակալությունը փոխանցեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարին և Լիբանանում ՀՀ դեսպանությանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: