• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյան հանդիպումը MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Ալ Հութի հետ

12 հուլիսի, 2013

 Հուլիսի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է MEA ավիաընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Ալ Հութի հետ:
Զրուցակիցներն ամփոփել են հուլիսի 5-ին ավիաընկերության Բեյրութ-Երևան առաջին չվերթով Երևան ժամանած լիբանանյան ներկայացուցչական պատվիրակության այցի արդյունքները: Պրն. Ալ Հութն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին ցուցաբերած հյուրընկալության, ինչպես նաև կազմակերպված պաշտոնական հանդիպումների և մշակութային ծրագրի համար: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ չվերթների իրականացումն երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև մեծապես կնպաստի զբոսաշրջության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գործարար շրջանակների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացմանը:
Տեղեկանք
Հուլիսի 5-ին տեղի է ունեցել լիբանանյան MEA ավիաընկերության Բեյրութ-Երևան առաջին ուղիղ չվերթը: Առաջին չվերթով Երևան էր ժամանել լիբանանյան ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանը, պատգամավորներ Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սեպուհ Քալփակյանը, Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ժոզեֆ Տորբեյը, կենտրոնական բանկի փոխկառավարիչ Հարություն Սամվելյանը, Բեյրութի օդակայանի անվտանգության պետ, գեներալ Ժան Թալուզյանը, ֆրանչայզինգի ասոցիացիայի նախագահ Չարլզ Արբիդը, MEA ավիաընկերության պաշտոնյաներ՝ գլխավոր տնօրեն Մոհամեդ ալ Հութի ղեկավարությամբ, գործարարներ: Հուլիսի 6-ին պատվիրակությանը ընդունել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ առևտրատնտեսական պալատի ղեկավար Մարտին Սարգսյանը: Առևտրատնտեսական պալատում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր երկու երկրների առևտրատնտեսական պալատների միջև: Այնուհետև կազմակերպվել է մամուլի ասուլիս: Պատվիրակությունը մասնակցել է Լիբանանի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, ծանոթացել է Հայաստանի գեղատեսիլ վայրերին՝ Սևան, Դիլիջան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: