• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ապրիլի 29-ին Լիբանանի ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հուշահամերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին

29 ապրիլի, 2013

 Ապրիլի 29-ին Լիբանանի ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հուշահամերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին

Միջոցառումը սկսվեց Լիբանանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրհներգներով: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա իր խոսքում նշեց, որ 98 տարի հետո էլ Հայոց ցեղասպանության հարցը մնում է բաց, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացվել: Դեսպան Քոչարյանը ընդգծեց, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է և պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես Լիբանանին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանոթյունը: Դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի արդյունավետ գործունեությունը և սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Դեսպանը շեշտեց, որ հայերը, որպես հավաքական ազգ և իբրև պետություն, շարունակելու են իրենց պայյքարն աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանության բոլոր դրսևորումները բացառելու ուղղությամբ: Ընդգծվեց համակարգված գործողությունների կարևորությունը:

Միջոցառմանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ներկայացուցիչ Նորայր եպիսկոպոս Աշըգյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Հայ Կաթողիկե Պատրիարք կաթողիկոսի ներկայացուցիչ հայր Մաշտոցը, Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լայունը, արդյունաբերության նախարար Վրեժ Սապունջյանը, պետնախարար Փանոս Մանճյանը, արտաքին գործերի նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը և Ղասան Մխեյբերը, պատգամավորներ Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսարգսյանը, Շանթ Չինչինյանը, քաղաքական կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի անդամները, մշակույթի նախարարի խորհրդական Միշել Շադարևյանը, Չեխիայի, Կիպրոսի, Նիդեռլանդների, Կոլումբիայի, Հարավային Կորեայի, Ուրուգվայի, Վենեսուելայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Վատիկանի և Բուլղարիայի դեսպանները, ինչպես նաև Հունաստանի, Չինաստանի և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, Եվրոպական Միության ներկայացուցիչը, ՀՀ-ում Լիբանանի նախկին դեսպան Գաբրիել Ժեարան, ՀՀ դեսպանության դիվանագիտական ողջ անձնակազմը:

Դաշնակահարներ Արմինե Աբաջյան Բասմաջյանի, Թամար Հովյհաննիսյանի, Ժաննա Սահակյանի Տաթևիկ Արտինյանի,<<Համազգայինի>> դիրիժոր, դուդուկահար Զաքար Քեշիշյանի, ջութակահարներ Արմեն և Աշոտ Ջենդերեջյանների, երգիչ Գևորգ Բեբեջյանի կատարմամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Հենդելի, Բախի, Վիվալդիի, Վաժա Ազարաշվիլիի, Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր:

Երեկոյի ավարտին հյուրերը իրենց գրառումները թողեցին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: