• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Լիբանանում

20 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունը Բեյրութի «Ինտերկոնտինենտալ ֆինիսիա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված   Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին:

Միջոցառման սկզբում հնչել են  Լիբանանի և Հայաստանի ազգային օրհներգերը, ապա ելույթով հանդես  է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: ՀՀ դեսպանն անդրադարձել է անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և առկա մարտահրավերները: Դեսպան Քոչարյանը բարձր է գնահատել հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական  հարաբերությունների ներկա մակարդակը` կարևորելով հայ համայնքի դերակատարությունը  երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի հայկական բոլոր կազմակերպություններին և կառույցներին ազգանվեր գործունեության, աջակցության և սերտ համագործակցության համար և նշել. «Այսօր դուք սատար եք կանգնում Հայրենիքին ձեր գիտելիքներով ու կարողություններով, գաղափարներով և ներդրումներով, ստանում եք Հայաստանի քաղաքացիություն, շարունակում եք նաև նպաստել բարեկամ Լիբանանի զարգացմանը և, իհարկե, հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացմանը»:

Տոնական ընդունելությանը ներկա էին նախարարներ, խորհրդարանի անդամներ,  Լիբանանի Նախագահի և վարչապետի խորհրդականներ, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, օտարերկրյա դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հայկական բոլոր կառույցների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ընդունելության հատուկ հյուրն էր Լիբանանի Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի ներկայացուցիչ, պատգամավոր Սեպուհ Քալփակյանը: 

Երեկոյի ընթացքում հնչել են հայկական երգեր, ցուցադրվել է ֆիլմ Հայաստանի մասին, իսկ Հայաստանի և Լիբանանի հայ երաժիշտները կատարել են հայ կոմպոզիտորների  ստեղծագործությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: