• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բողոքի ցույց Լիբանանում Հունգարիայի դեսպանատան առջև

06 սեպտեմբերի, 2012

 Սեպտեմբերի 6-ին Բեյրութում հայկական կուսակցությունների երիտասարդական և ուսանողական մասնաճյուղերի հարյուրավոր ներկայացուցիչներ Լիբանանում Հունգարիայի դեսպանության շենքի առջև կազմակերպեցին բողոքի ցույց ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարա- ադրբեջանական գործարքի արդյունքում ազատ արձակելու և ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու կապակցությամբ: Մասնակիցների ձեռքին էր Հայաստանի և Լիբանանի դրոշները,  Հունգարիայի կառավարությանն ուղղված պաստառներ հետևյալ կոչերով և բովանդակությամբ՝  «դուք խրախուսում եք Ադրբեջանին իր քաղաքացիների շրջանում սերմանելու ատելություն հայերի հանդեպ», «դուք դառնում եք գործընկեր կատարված հանցագործության հարցում», «ներողություն մի խնդրեք, ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:   

Ցույցի ընթացքում ՀՅԴ, Սոցիալ դեմոկրատական հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ղեկավարները հանդիպում ունեցան Լիբանանում Հունգարիայի դեսպան Լասլո Վարադիի հետ՝ վերջինիս  հանձնելով բողոքագիր, ոորում դատապարտվում է Հունգարիայի կառավարության կողմից ազերի սպա Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին և վերջինիս կողմից Սաֆարովի ներումն ու հերոսացումը: Բողոքագրում մասնավորապես նշվում է, որ այդ անբարոյական և սադրիչ գործողությունով Ադրբեջանը շարունակում է խրախուսել և արդարացնել հայերի դեմ ատելությունը իր քաղաքացիների շրջանում: Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին և նրա հերոսացումը դռներ է բացում նոր հանցագործությունների համար էթնիկական հողի վրա: Այն ապացույց է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը Ղարաբաղյան խաղաղ գործընթացի հանդեպ՝ հատկապես զինադադարի հաճախակի խախտումների և ռազմատենչ հայտարարությունների համատեքստում: 

Բողոքագրում նշված է նաև, որ հայ և հունգարական ժողովուրդների բարեկամության պահպանման ոգուն համաձայն, կուսակացությունները կոչ են անում Հունգարիային դատապարտելու այդ ամոթալի և վտանգավոր արարքները : Բողոքագրում համոզմունք է հայտնվում, որ Հունգարիայի և միջազգային հանրության կողմից այդ ահավոր անարդարության  ոչ լիարժեք դատապարտումը կխարխլի խաղաղության հաստամանն ուղղված ջանքերը: «Ադրբեջանական իշխանությունների սադրանքները բարձրացնում են զինյան հակամարտության հնարավոր սպառնալիքը Կովկասում » - եզրափակում է բողոքագիրը: 

Մարդասպան Սաֆարովի գործի վերաբերյալ իրենց վերաբերմունքն են արտահայտել նաև Հայաստան-Լիբանան բարեկամության ասոցիացիան և լիբանանահայ գործարարների միությունը, որոնք հանդես են եկել հայտարարություններով: Նրանք իրենց վրդովմունքն ու խորը հիասթափությունն են հայտնել Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և Բաքվում նրան ներում շնորհելու փաստի առնչությամբ: Հայտարարություններում ասվում է, որ այդ խայտառակ գործարքը միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի, արդարադատության սկզբունքի, համամարդկային արժեքների և մարդկային արժանապատվության ոտնահարում է և վտանգում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը:    

Վերջին օրերին լիբանանյան բազմալեզու մամուլը պարբերաբար անդրադառնում է կատարվածին:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: