• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կայացավ լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը

21 հունիսի, 2012

ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հունիսի 21-ին, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում կայացավ լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը:

Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, անվանի քանդակագործներ, ճարտարապետներ, պաշտոնատար անձինք:

Ներկաներին ողջունեց և ցուցահանդեսի բացումն ազդարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Զավեն Խտըշյան անունը շատ հայտնի է Մերձավոր Արևելքում, Ֆրանսիայում, հայ համայնքներում, սակայն նա առաջին անգամ է Հայաստանում և հանդես է գալիս ցուցադրությամբ»,-նշեց Հ.Հակոբյանը:

Հ.Հակոբյանը Զավեն Խտըշյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար:

Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ., Բեյրութում: Մասնագիտական կրթությունը ստացել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում և Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցում:

Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը` Լիբանանում, Գարեգին Նժդեհի և Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրիները, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:

Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է:

1976թ. Ֆրանսիայի հանրահայտ «Larousse» հրատարակչությունը լույս է ընծայել  «L’art et le monde moderne»` «Արվեստը  և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է Զավեն Խտըշյանի անունը:

2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: