• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բեյրութում «Թեքեյան» մշակութային միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել բանախոսական երեկո՝ «Կիպրոսի խնդիրը և անհայտ կորած անձանց ողբերգությունը» խորագրով

10 մայիսի, 2012

Ս.թ. մայիսի 10-ին Բեյրութում «Թեքեյան» մշակութային միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել բանախոսական երեկո՝ «Կիպրոսի խնդիրը և անհայտ կորած անձանց ողբերգությունը» խորագրով:  

«Թեքեյան» մշակութային միության նախագահ Հրայր Հովիվյանը բացման խոսքում անդրադարձել է  Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Նա հույս է հայտնել, որ հայերի և կիպրացիների՝ Թուրքիայի հանդեպ ունեցած արդար պահանջներն ապագայում կստանան իրենց արդարացի լուծումը:

Կիպրոսի պատմության մասին պատմող Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթով հանդես է եկել Լիբանանում Կիպրոսի դեսպան Հոմեր Մավրոմաթիսը:

Դեսպան Մավրոմմաթիսը ներկայացրել է Կիպրոսի պատմությունը, ապա 1974թ. թուրքական ներխուժման մանրամասները: Դեսպանն նաև անդրադարձել է Կիպրոսի ժողովրդի կրած տառապանքներին և անհայտ կորածների անձնական ողբերգությանը: Նա  խոսել է Կիպրոսի թուրքական հատվածում քրիստոնեական մշակութային հուշարձանների անմխիթար վիճակի մասին, որից անմասն չի մնացել նաև հայկական Մակարավանք պատմական համալիրը: Դեսպանը ներկայացրել է Կիպրոսի ժողովրդագրական պատկերը և բարձր գնահատել հայ համայնքի ակտիվ դերակատարությունն երկրի տնտեսական և քաղաքական կյանքում:

Այնուհետև ելույթ է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Խոսելով Կիպրոսում անհայտ կորածների խնդրի մասին, նա ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան պահպանում է ապակառուցողական մոտեցում այս  խնդրի առնչությամբ և մինչ օրս տեղեկություններ չի տրամադրում կորած անձանց մասին : Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվող  անօրինական շրջափակման խնդրին:

Բանախոսեներն իրենց ելույթներում բարձր են գնահատել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները: Դեսպանները նշել է երկու երկրների Նախագահների վերջին փոխայցելությունների քաղաքական կարևորությունը: Ընդգծվել է, որ Կիպրոսը Ուրուգվայից հետո երկրորդ պետությունն է, որ 1982թ. ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Կարևորվել է Կիպրոսի ԱԳ նախարար տիկին Կոզակու-Մարկուլիսի վերջերս Հայաստան կատարած այցը Հայաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի համատեքստում:  Դեսպանների համոզմամբ,  բարձր մակարդակի այցերը գերազանց հնարավորություններ են ստեղծում համագործակցության  խորացման և ընդլայնման համար բարեկամ երկրների միջև եվրոպական կառույցներում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ս.թ. հուլիսի 1-ից Կիպրոսը ստանձնում է նախագահությունը Եվրամիությունում:

Երեկոն ավարտվել է երաժշտական կատարումներով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: