• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի նախագահի և ԱԳ և էմիգրանտների հարցերով նախարարի հետ

10 մայիսի, 2012

Մայիսի 7-ին և 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի եւ ԱԳ և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ:

Քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ:  Ընդգծվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականության պահպանման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար հանդիպումների կազմակերպման,   միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է ապրիլին Հայաստանում տեղի ունեցած տոնակատարությունների մանրամասները, որոնք նվիրված էին հայ գրատպության 500-ամյակին  և «Երևանը որպես համաշխարհային գրքի 2012թ. մայրաքաղաք» հռչակելուն:  Կարևորվել է Լիբանանի մշակույթի նախարարի և Բեյրութի քաղաքապետի ղեկավարած պատվիրակությունների մասնակցությունն անցկացված միջոցառումներին, ինչը, անկասկած, կնպաստի մշակութային հարաբերությունների խորացմանը և երկու քույր քաղաքներ ՝ Երևանի և Բեյրութի արդյունավետ համագործակցությանը: 

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների: Այդ համատեքստում դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: