• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադին

21 ապրիլի, 2012

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ  Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:     

Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի համաչափ զարգացման կարևորությունն ու նշել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ոչ ուշ ապագայում:

«Կարծում եմ, Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն, ինչպես կառավարման հարցում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով պետք է աշխատանքային խումբ ստեղծենք, որը համակողմանիորեն կուսումնասիրի և հստակ առաջարկություններ կներկայացնի` նախանշելով համագործակցության զարգացման հստակ ուղղությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարևորելով նաև այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երևանը և Բեյրութը եղբայրացած քաղաքներ են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադը, ընդգծելով բեյրութահայ համայնքի կարևոր դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Բեյրութի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան:

«Շատ կարևոր է մեր համագործակցությունը տարբեր խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով, որ որոշ դեպքերում մեր երկու քաղաքների ոլորտային խնդիրները համանման են»,- նշել է Բիլալ Համադը  և երկու քաղաքների փոխգործակցության ընդլայնման ու հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Բեյրութում:

Հանդիպման ավարտին Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: