• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը՝ Ազգային ժողովում

09 դեկտեմբերի, 2011

Ս.թ. դեկտեմբերի  9-ին  Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը  հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Բալասանյանը,  մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով  Լիբանանի  Նախագահի  եւ նրա ղեկավարած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը  համոզմունք հայտնեց, որ այն խթան կհանդիսանա հայ-լիբանանյան հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական     համագործակցության  զարգացման գործում:  Գոհունակությամբ փաստելով, որ  հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա ` պարոն Նիկոյանը նշեց, որ իր կողմից կանի հնարավորը,  որ փոխգործակցությունն ավելի խորանա եւ զարգանա: Կարեւորելով միջխորհրդարանական կապերը ` պարոն Նիկոյանը նշեց, որ դրանք հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ եւ խորհրդարանների շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում են փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը եւ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը:

Նրա խոսքով` Հայաստանը Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներ ` շարունակելու է արդյունավետ համագործակցությունը թե` միջազգային ասպարեզում եւ թե` երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ պարոն Սուլեյմանի   պաշտոնական այցը Հայաստան մեծ լիցք կհաղորդի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը  բոլոր ուղղություններով: Պարոն Նիկոյանը բարձր  գնահատեց  Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ:  Նրա խոսքով` Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի եւ ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ, միաժամանակ, կարողացել է պահպանել իր ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցել Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին: Սամվել Նիկոյանը նշեց, որ բազմազգ եւ բազմակրոն քաղաքակրթություն ունեցող Լիբանանը  մշակույթների եւ կրոնների երկխոսության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության  լավագույն օրինակ է հանդիսանում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը կարեւորեց տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը ու այս համատեքստում շնորհակալություն հայտնեց Լիբանանի կառավարությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: