• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Բեյրութում

23 սեպտեմբերի, 2017

 Սեպտեմբերի 23-ին Բեյրութի «Կեմպինսկի Սամերլանդ» հյուրանոցի մեծ հանդիսասրահում Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Նիկոլաս Թուեյնին, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչները, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ վերապատվելի Փոլ Հայդոստյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Լիբանանի կառավարության ու խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, բանակի գեներալներ, Յունիֆիլի զինծառայողներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ, գործարարներ և բազմաթիվ այլ հյուրեր:

Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով ներկայացրեց վերջին 26 տարիներին անկախ Հայաստանի ձեռքբերումները և կառավարության՝ տարբեր ոլորտներում երկրի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց անցած մեկ տարվա ընթացքում տնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ուղղված կանխատեսելի և նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծմանը, առավել լայն տնտեսական շուկաներ ազատ մուտք ապահովելուն:

ՀՀ արտաքին քաղաքականությանն իր անդրադարձում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերությունները և առկա հիմնախնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Դեսպանը նաև գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և Լիբանանի միջև 1992թ. մարտի 4-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 25 տարիներ ի վեր զարգացող և ամրապնդվող հարաբերությունների փաստը և նախանշեց դրանց առավել խորացմանն ուղղված քայլերը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: