• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Տրիպոլի և Էլ Մինա քաղաքներ

17 հուլիսի, 2017

Հուլիսի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Հայաստանի և Լիբանանի միջև տեղական մակարդակով հարաբերությունների նախաձեռնման շրջանակներում այցելեց Լիբանանի Տրիպոլի և Էլ Մինա քաղաքներ։
Դեսպան Մկրտչյանը Տիրպոլիում, որն իր մեծությամբ Լիբանանի երկրորդ քաղաքն է (500 հազ. բնակիչ), հանդիպեց քաղաքապետ Ահմադ Կամարեդդինի հետ: Հանդիպմանը քաղաքապետը ներկայացրեց տնտեսական և առևտրային իրավիճակը, դրանց զարգացման հեռանկարները, hատուկ անդրադարձ կատարվեց Տրիպոլիի նավահանգստում ստեղծված ազատ տնտեսական գոտուն:
Ահմադ Կամարեդդինի խնդրնաքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրի պայմանները, գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նպատակահարմար դիտարկվեց Տրիպոլիի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ համապատասխան պատվիրակության այց կազմակերպել Հայաստան:
Էլ Մինայում, որը գտնվում է Տրիպոլիի անմիջական հարևանությամբ, դեսպան Մկրտչյանը քաղաքապետ Աբդել Կադեր Ալամեդդինի հետ քննարկեց նախկինում բավականին ստվար հայ համայնքի կենսակերպի ժառանգության պահպանման հարցերը:
Բարձր գնահատելով հայերի ներդրումը և իր տասնամյակների սերտ համագործակցությունը նրանց հետ՝ քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել Հայաստանի հետ կապերի զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի նպատակով նա առաջիկայում կայցելի Հայաստան:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: