• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լիբանանի Զահլե քաղաք

15 հուլիսի, 2017

Հուլիսի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիմում ունեցավ քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվեց Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։
Զահլեի քաղաքապետի կողմից բարձր գնահատեց հայերի ներդրումը քաղաքի զարգացմանը։ Համագործակցության խնդիրների քննարկման և հստակեցման նպատակով քաղաքապետ Ասաադ Ժողեյբը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան, նպատակահարմար համարվեց պատվիրակության կազմում ընդգրկել գործարարների։
Անդրադարձ կատարվեց ս.թ. հունիսին ընդունված Լիբանանի նոր ընտրական օրենքի հիման վրա անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։
Զահլե այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը հանդիպումներ ունեցավ Հույն կաթոլիկ (Մելկիտե) եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Իսսամ Ջոն Դարվիշի, Մարոնի կաթոլիկ եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Յոզեֆ Էմիլ Մուավադի, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ պատրիարք Անտոնիոսի և Զահլեի ու Բեքաայի Անտիոքի Սիրիական ուղղափառ պատրիարքական փոխանորդ Հուստինոս Պաուլոս Սաֆարի հետ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակին, Լիբանանի ժողովրդագրական պատկերին, երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների վերադարձի խնդիրներին։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: