• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սուրբ ծննդյան առիթով կազմակերպված համերգ Բեյրութում

22 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 22-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Լիբանանի ազգային կոնսերվատորիայի համատեղ կազմակերպմամբ Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ ծննդյան առիթով կազմակերպված Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Համերգին ներկա էին Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Լիբանանի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, քաղաքական, դատական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ հոգևոր, քաղաքական, մշակութային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով դրվատանքի խոսքեր հղեց Լիբանանի ազգային կոնսերվատորիային և նրա տնօրեն Ուալիդ Մուսալլամին, ինչպես նաև մաեստրո Հարութ Ֆազլյանին՝ ՀՀ դեսպանության հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար:
Դեսպանն ընդգծեց համերգի կարևորությունը Լիբանանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն գալիք տարում։
Համերգին մասնակցում էր նաև Հայաստանից հատուկ ժամանած տաղանդավոր ջութակահարուհի, մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր Դիանա Ադամյանը, ով ներկայացրեց Կամիլ Սեն-Սանսի, Արամ Խաչատրյանի և Ֆրից Կրեյսլերի ստեղծագործությունները:
Նվագախումբը ղեկավարում էր Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: