• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված հուշ-երեկո ՀՀ դեսպանությունում

08 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 8-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության դեսպանությունների համագործակցությամբ ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ նորվեգացի բևեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 155-ամյակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառմանը ներկա էին նաև Նորվեգիայի Թագավորության դեսպան Լենե Լինդը, Շվեդիայի Թագավորության դեսպան Փիթեր Սեմնեբին, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, Հայաստանի գրողների միության անդամ, ակադեմիկոս Ֆելիքս Բախչինյանը, Լիբանանի հայ համայնքի հոգևոր, ազգային, մշակութային կառույցների ու միությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով նշեց, որ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, քաղաքական մեծ գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի հասարակական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հայանպաստ աշխատանքը, Հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականների ծանր դրության բարելավմանն ուղղված ջանքերը:
Դեսպան Մկրտչյանը շեշտեց նաև, որ մեծ մարդասերն ու արդարության մարտիկը, մեծապես օգնել է հայ գաղթականներին՝ նրանց մեջ վերապրելու և իրենց ինքնությունը պահպանելու հույս սերմանելով:
Այնուհետև, ողջույնի և երախտիքի խոսքով հանդես եկավ Լիբանանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Լենե Լինդը: Դեսպանն ընդգծեց, որ անչափ ուրախ է և շնորհակալ, որ իր հայրենակցի գործունեությունը նման մեծ գնահատանքի է արժանանում հայ ժողովրդի կողմից:
Միջոցառմանը ակադեմիկոս Ֆելիքս Բախչինյանը համառոտ ներկայացրեց Նանսենի կյանքն ու գործունեությունը: Ելույթներից հետո ցուցադրվեց Ֆրիտյոֆ Նանսենի մասին պատմող «Աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմից մի հատված:
Երեկոյի ընթացքում Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալ հանձնվեց Լիբնանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանին:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: