• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանին նվիրված օր

20 մայիսի, 2016

Ս.թ. մայիսի 20-ին Լիբանանի Անտոնին համալսարանում (Université Antonine) կազմակերպվել էր Հայաստանին նվիրված օր: Միջացառման մեկնարկից առաջ համալսարանի տարածքում գործող եկեղեցում պատարագ մատուցեց Հայ կաթողիկե պատրիարքական փոխանորդ, Բեյրութի թեմի առաջնորդ Գևորգ եպս. Ասատուրյանը:
Այնուհետև ցուցադրվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի տեսաուղերձը միջոցառման կազմակերպիչներին և լիբանանահայությանը: Ցուցադրվեցին նաև տեսաերիզներ Հայաստանի, հայ եկեղեցու և մշակույթի, ինչպես նաև՝ տարբեր բնագավառներում համաշխարհային հռչակի հասած հայ անվանիների մասին:
Ելույթերով հանդես եկան Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը և Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Բագրատունին:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ դեսպան Սամվել Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպչներին, շեշտեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որը լավ առիթ է՝ ներկայցնելու սեփական երկիրն ու ժողովրդին: Դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանն ու դժվարություններին, սեփական ինքնության պահպանման համար մղած պայքարին, Արցախի գոյամարտին և նորօրյա անկախ Հայաստանի արձանագրած հաջողություններին: Դեսպան Մկրտչյանը մաղթեց, որ այսօրինակ միջոցառուները շարունակական բնույթ ստանան։Նա առանձնահատուկ անդրադարձավ և կարևորեց Լիբանանի հայ համայնքի դերակատարությանը, նրա ինքնության պահպանմանը և միաժամանակ երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքին բազմաբնույթ ներդրմանը:
Միջոցառման ավարտին դեսպանը շրջայց կատարեց համալսարանի տարածքում Արևմտյան Հայաստանի տարբեր շրջանների՝ Մարաշ, Ուրֆա, անվանումներով կառուցված տաղավարներում,ծանոթացավ ցուցադրվող ավանդական ասեղնագործության նմուշներին, կերակրատեսակներին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: