• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կլոր սեղան քննարկում ՀՀ դեսպանությունում

10 մայիսի, 2016

Մայիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը` ՀԲԸՄ և Մարդու իրավունքների ասոցիացիա հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը. Օսմանյան գործելաոճից մինչև ժամանակակից դրսևորումները» խորագրով կլոր սեղան քննարկում:
Քննարկման հիմնական բանախոսներն էին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, Լիբանանի խորհրդարանի անդամ Ղսան Մխայբերը, Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Ռեյնա Սարկիսը և Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Կատյա Պելտեկյանը:
Մասնակիցների թվում էին և մեկնաբանություններով հանդես են եկել Լիբանանի էներգիայի նախարար Արթուր Նազարյանը, խորհրդարանի անդամներ Ժան Օղասափյանը և Շանթ Չինչինյանը, Հայկազյան համալսարանի պրոֆեսոր Անդրանիկ Դաքեսյանը: Քննարկումը վարել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:
Բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության՝ որպես համամարդկային ողբերգության, ճանաչմանը և պատասխանատվությանը, նրա քաղաքական, հասարակական հետևանքների խնդիրներին առնչվող հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիայի ժխտողական քաղաքականության տարբեր դրսևորումներին և դրանց հակազդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ներառյալ՝ առավել համընդգրկուն կրթական ծրագրերի իրականացման և հանրային տեղեկացվածության բարձրացման միջոցով: Մարդու իրավունքների զանգվածային կոպտագույն խախտման տեսանկյունից ընդգծվել է արդարության վերականգնման կարևորությունը:
Ցեղասպանության հանցագործության անպատժելիության վտանգավորության տեսանկյունից զուգահեռներ են անցկացվել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող ներկայիս և 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարասկզբի քաղաքականությունների միջև:
Մասնակիցներին ներկայացվել են ցեղասպանության հանցագործության կանխման ուղղությամբ Հայաստանի միջազգային նախաձեռնությունները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: