• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ

26 ապրիլի, 2016
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. ապրիլի 26-ին դեսպան Ս. Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Ընդգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթը, խորհրդարանի նախագահը հաջողություններ մաղթեց ՀՀ դեսպանին իր պաշտոնական առաքելության շրջանում:
Կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին: Շեշտադրվեց իրավիճակը զուտ խաղաղ, բանակցային եղանակով կարգավորելու հրամայականը:
Ս. Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների, կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը:
Ն. Բըրին պարզաբանեց Լիբանանի նոր ընտրական օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը, ներքաղաքական ներկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարության ընթացքում ամենայն ջանք կներդրվի շարունակելու և զարգացնելու երկու բարեկամ երկրների հարաբերությունները, առավել ամրապնդելու կապերը բոլոր բնագավառներում:
Լիբանանի խոհրդարանի նախագահը խոստացավ ամենայն աջակցություն՝ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու, առկա մարտահրավերներին համատեղ դիմակայելու գործում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: