• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի ԱԳ նախարարի հետ

13 ապրիլի, 2016
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի ԱԳ նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ պաշտոնավարման ստանձնման կապակցությամբ, հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլի հետ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը հաջողություն մաղթեց Սամվել Մկրտչյանին իր առաքելության իրականացման ընթացքում:
ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Ջեբրամ Բասիլին փոխանցեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:
Դեսպան Մկրտչյանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարության ժամանակ ամենայն ջանք կներդրվի երկու բարեկամ երկրների հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերը և ներդրումը ինչպես Լիբանանի պետական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններում:
Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց նախարարին ԼՂ հակամարտության շփման գոտում վերջին իրադարձությունների մասին` ներկայացնելով Ադրբեջանի նախահարձակ գործողությունները և դրանց քաղաքական ու ռազմական հետևանքները: Կարևորվեց միջազգային հանրության դիրքորոշումը հօգուտ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի արկածախնդրության դատապարտման առումներով:
Լիբանանի արտգործնախարարը վստահեցրեց, որ իր երկիրը մշտապես ուշադիր է եղել Հայաստանի դիրքորոշումների առնչությամբ և հնարավորինս աջակցել դրանց, ինչը կարվի նաև այս պարագայում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: