• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Քոչարյանը փոխանցեց ՀՀ Նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը լիբանանահայ հաստատություններին

24 դեկտեմբերի, 2015

ԴԵկտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց հանդիսավոր հանդիպում հայկական «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերի, ինչպես նաև Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատություն և հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր խնդիրներ ունեցող հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոնի ղեկավարների հետ:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական նամակները, ինչպես նաև դրամական նվիրատվությունն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Լիբանանահայ օրաթերթերին հասցեագրված ՀՀ Նախագահի ուղերձում, մասնավորապես նշվում է.

«Համոզված եմ, որ ինչպես այս՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, այնպես էլ հետագայում նաև Ձեր մտքի և գրչի ճկունության շնորհիվ պատվով և հաղթանակած դուրս կգաք բոլոր դժվարություններից և քարոզչական պատերազմից՝ շարունակելով բարձր մակարդակով լուսաբանել համահայկական նշանակություն ունեցող հարցերը: Վստահ եմ, որ հետևողականորեն կներկայացնեք համայն հայությանը հուզող խնդիրները՝ հրապարակելով հիշարժան նյութեր Հայաստանի, Արցախի ու սփյուռքի, հայ ժողովրդի հարուստ պատմության, ժառանգության ու արժեքների մասին»:

«Թռչնոց բույն»-ի և «Զվարթնոց»-ի տնօրինությանը հասցեագրված նամակներում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել մանկավարժների անձնուրաց և հայանպաստ գործունեությունը՝ ուղղված հայ մանուկների և երիտասարդների կրթական և ֆիզիկական զարգացմանը, նրանց հոգեբանական վիճակի բարելավմանը: ՀՀ Նախագահը հավաստիացրել է, որ «Հայրենիքը միշտ ձեր թիկունքին է և հպարտությամբ հետևում է ձեր հաջողություններին»: 

Լրատվամիջոցների, «Թռչնոց բույն» հաստատության և «Զվարթնոց» կենտրոնի ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շարունակական հոգատարության և ուշադրության համար` հավաստիացնելով, որ ջանք չեն խնայի շարունակելու իրենց գործունեությունը հայապահպանության, հայեցի դաստիարակության և Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման ուղղությամբ:

    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: