• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

20 հուլիսի, 2015

Հուլիսի 18-ից 20-ը Լիբանանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:
Հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում տեղի ունեցավ «Արամ Բեզիկյանի» անունը կրող թանգարանի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո բոլոր թեմակալ առաջնորդները, մարոնի համայնքի պատրիարք Բշարա Ռայը, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սուրբ Աթոռի պատվիրակը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի քրիստոնեական համայնքը ներկայացնող մի շարք հոգևոր առաջնորդներ, քաղաքական և մշակութային գործիչներ, բազմաթիվ օտարերկրյա հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան «Թռչնոց Բույնի» խնամակալության ատենապետ Սեդա Խդշյանը, բարերար Ալեկո Բեզիկյանը, Ջբեյլի քաղաքապետ Զիադ Հավադը, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, մարոնի պատրիարք Բշարա Ռայը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արամ Ա կաթողիկոսը, ով իր գնահատանքը հայտնեց ներկաներին՝ նշելով, որ վերջիններիս մասնակցությունը թանգարանի բացմանը հայ ժողովրդի պայքարի զորակցության վկայություն է:
Նույն օրը երեկոյան Բիքֆայայի Աստվածամոր հայ առաքելական վանքում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև, Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն, որը տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:
Հուլիսի 19-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Նույն օրը Բիքֆայայի Սուրբ Աստվածամոր վանական համալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ Բեյրութի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ անվանի երգահանների ստեղծագործությունները: Ելույթներով հանդես եկան նաև աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը և տենոր Բարսեղ Թումանյանը:
Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց Այնթուրա, որտեղ տեղադրված է Այնթուրայի որբանոցում մահացած հայ երեխաներին նվիրված հուշարձանը: Նույն օրը դեսպան Քոչարյանի ուղեկցությամբ նախարար Հակոբյանը Բիքֆայայում հանդիպում ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային զարգացումները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: