• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բեյրութում տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը

28 հունիսի, 2015

Հունիսի 28-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի նահատակաց հուշարձանի մատուռից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Բեյրութում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ինչպես նաև ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, ՀԵԸ-ի սկաուտական խմբերի անդամներ, կրոնական այրեր և բազմաթիվ հյուրեր:
Համահայկական 6-րդ խաղերին բարի երթ մաղթեց Արամ Ա կաթողիկոսը` համոզմունք հայտնելով, որ այս համազգային նախաձեռնությունն ավելի միասնական կդարձնի հայ ժողովրդին:
Ապա կաթողիկոսարանի վեհարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ընդունեց համահայկական 6-րդ խաղերի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Արամ Ա կաթողիկոսն անդրադարձավ Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին, կարևորեց համազգային նախաձեռնությունները, մասնավորապես` Համահայկական խաղերի անցկացումը, որը լավ միջոց է հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության համար:
Իշխան Զաքարյանը, իր խոսքում, անդրադարձավ «Միասնություն սպորտով» նշանաբանով անցկացվող Համահայկական խաղերի պատմությանը և դրանց կարևորությանը աշխարհասփյուռ հայության համար:
Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հանդիպման ընթացքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր գնահատեց Հայկազյանի առաքելությունը` ուղղված հայապահպանությանը և հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայակազյանի սերտ համագործակցությունը Հայաստանի պետական կսռույցների, կրթական և մշակութային հաստատությունների հետ: Այնուհետև դեսպանը համալսարանի նախագահին փոխանցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակները` Հայկազյանի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ: Իշխան Զաքարյանը, պատվիրակության անդամներ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, պատմաբան Էդիկ
Մինասյանը, «Անդին» հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը նույնպես իրենց ջերմ շնորհավորանքները հղեցին նախագահ Փոլ Հայդոստյանին, հանդիպմանը ներկա համալսարանի վարչական և մանկավարժական անձնակազմի անդամներին:
ՀՀ պատվիրակությունն այցելեց նաև հայաբնակ Այնճար ավանը, որտեղ հանդիպումներ ունեցավ Այնճարի քաղաքապետի և ազգային կառույցների ղեկավարների հետ:


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: