• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Բեյրութում

29 մայիսի, 2015

Մայիսի 29-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ Բեյրութի «Հովհաննես Պողոսյան» սրահում տեղի ունեցավ Հանրապետության տոնին նվիրված միջոցառում:
Միջոցառումը բացեց քարոզչական մարմնի անդամ Հուրի Փափազյան-Էմմիյանը, ով շեշտեց անկախության անշրջելի արժեքը` ընդգծելով, որ հայ ժողովրդի համար անկախությունը վերապրելու կամքի դրսևորում է: ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության և ՀՅԴ ԶՈՄ-ի խոսքը փոխանցեցին Հարութ Լափաճյանը և Արևիկ Փափազյանը, ովքեր խոսեցին հայ ժողովրդի անցած դժվարին ուղու մասին` կարևորելով մայիսի 28-ի արժեքը, ինչը հայրենիքից հեռու ապրող սերունդների համար ազգային դաստիարակության լուսավոր դպրոց է: ՔԱՀԼ-ի տնօրեն Սեպուհ Թերզյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր ազգային կոչումը, պատկանելիությունն ու ազգային արժանապատվությունը՝ հավատարիմ մնալով ազգային արժեքներին` լեզվին, պատմությանը, մշակույթին և ավանդույթներին:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի` հանուն ազատության մղվող պայքարի պատմությանը, նշեց, որ չնայած հայրենազրկման, հնամյա մշակույթի ոչնչացման փորձերին` մեր հանդեպ կատարված ոճրագործություններին, հայ ժողովուրդը, որպես հավաքական ազգ և իբրև պետություն, ուժ գտավ` վերադառնալու միջազգային քաղաքական բեմ և շարունակելու հավերժական ընթացքը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին` դեսպանը նշեց հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության հանգամանքը, ինչը հիմք է և երաշխիք ապագա նվաճումների և հաղթանակների համար: Նա ընդգծեց, որ 100 տարի անց, ոգեկոչելով անմեղ զոհերին, հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով: Դեսպանը բարձր գնահատեց լիբանանահայության ազգանվեր և հայապահպան գործունեությունը, որը, պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, տարբեր ծրագրերի միջոցով նպաստում է Հայաստանի և Արցախի զարգացմանն ու հզորացմանը:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Կարաքավորյանն իր խոսքում կարևորեց մայիսյան հաղթանակներն ու նվաճումները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող Համահայկական հռչակագրի ընդունումը:
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան դաշնակահար Գի Մանուկյանը և ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ):
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: