• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Բեյրութում

25 մայիսի, 2015

Բեյրութի «Farra Design» կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես լիբանանահայ 24 գեղանկարիչների, լուսանկարիչների և քանդակագործների մասնակցությամբ:
Ցուցահանդեսին ներկա էին նախարարներ, պատգամավորներ, ազգային կառույցների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ՝ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և «Farra Design» կենտրոնի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսը բացեց կենտրոնի աշխատակից Ժոաննա Հադատը, ով նշեց ցուցահանդեսի «Արվեստագիտությունն ու շքեղությունը» խորագրի կարևորությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամ Ռաֆայել Ումուդյանը ներկայացրեց մանրամասներ Վատիկանում, Հայաստանում և այլ երկրներում 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Արվեստագետների անունից խոսեց գեղանկարիչ և քանդակագործ Րաֆֆի Եդալյանը:
Այնուհետև «Farra Design» կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ֆարրան անդրադարձավ հայ և լիբանանցի ժովողուրդների պատմության դժվարին էջերին և ընդգծեց ցուցահանդեսին ներկայացված տաղանդաշատ հայ արվեստագետների գործերի բարձր մակարդակը:
Եզրափակիչ խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ընդգծեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցոռումներն անցկացվում են հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ հիմնական ուղղություններով: Դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, պահպանելով հավատը համամարդկային արժեքների հանդեպ, իր հարուստ ավանդույթներով, արժեքներով, տաղանդով և ստեղծագործական ավյունով նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: