• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրում Միջերկրական ծովում

10 մայիսի, 2015

Ս.թ. մայիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրենական մարմնի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս 19-րդի հովանավորությամբ, «Octopusteam» ջրասուզման ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրման արարողություն Միջերկրական ծովում՝ Ջունիե-Տաբարժա հատվածում՝ 35 մերտ խորության վրա:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Աշոտ Քոչարյանի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրենական մարմնի ներկայացուցիչներ, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը, մարոնի պատրիարք Բշարա Ռայի ներկայացուցիչը, Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը, ծովային փրկարարների թիմը՝ հրամանատար Սամիր Յազբեկի գլխավորությամբ, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, լիբանանյան հեռուստատեսությունում հայտնի հայ դերասաններ և հաղորդավարներ, լրագրողներ, Բաղդադի հեռուստաընկերության լրագրողը, Մեսրոպյան վարժարանի տնօրինությունն ու աշակերտները, հայ համայնքի ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ:
Միջոցառմանը ելույթ ունեցավ «Octopusteam» ջրասուզման ակումբի սեփականատեր և թիմի ղեկավար հայազգի Անդրանիկ (Տոնի) Հադդադը: Վերջինս պատմեց, թե ինչպես են իր ծնողները գաղթել Թուրքիայից Սիրիա, ապա Լիբանան՝ ստիպված լինելով փոխել իրենց ազգանունը Դեմիրճյանից Հադդադի և անվանակոչելով իրենց երեխաներին հայկական անուններին համանման փոխակերպված տարբերոկներով՝ անմիջական սպառնալիքներից դրդված: Վերջինս շնորհակալություն հայտնեց ներկաներին և հատուկ իր ծնողներին, ովքեր հիմնական առիթն են եղել իր սույն գաղափարի իրականցման համար: Անդրանիկ Հադդադը նշեց, որ, որպես հայ իր պատրքն է համարել հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին: Եվ լինելով ջրասուզակ, նա որոշել է խաչ տեղադրել ծովում, քանի որ շատ հայորդիներ Հայոց ցեղասպանությանը զոհ են գնացել նաև գետերում և ծովում խեղդամահ լինելով:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը իր ելույթում խոսեց հայ ժողովրդի ստեղծարար մտքի և յուրահատուկությունների մասին՝ որպես վառ օրինակ նշելով սույն նախաձեռնությունը, անդրադարձավ պատմության ընթացքում հայ ժողովրդի դիմագրաված դժվարություններին և կրած տառապանքներին, որոնք իրենց գագաթնակետին հասան 1915 թ.: Դեսպան Քոչարյանը նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգոկոչում է 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի անմեղ զոհերին, միևնույն ժամանակ տոնում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ և իր երախտագիտությունը հայտնում բոլոր այն երկրներին, որոնք օգնության ձեռք են մեկնել հայության փրկված հատվածներին և պայմաններ ստեղծել վերջիններիս համար՝ ապրելու և ստեղծագործելու հայրենիքից դուրս:
Դեսպանը նշեց, որ այս նախաձեռնությունը տեղի է ունենում մայիս ամսին, որը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, երբ մենք տոնում ենք 1-ին հանրապետության անկախությունը, հայրենական մեծ մատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը:
Իր ելույթի վերջում դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց «Octopusteam» ակումբին եզակի նախաձեռնության համար և հաջողություն մաղթեց թիմին իր հետագա գործունեության մեջ:
Միջոցառման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը կատարեց խաչի օծման արարողությունը, ով նշեց, որ իր եկեղեցական 75 տարվա գործունեության մեջ ինքը 1-ին անգամ է օծում խաչ, որը պիտի տեղադրվի ծովում: Օծման արարողությունից հետո «Octopusteam» ջրասուղման թիմի անդամները միջոցառման մասնակիցների ընկերակցությամբ նավերով ուղևորվեցին դեպի նշանակետը և կատարեցին խաչի տեղադրումը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: