• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Քրիստոնյաների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգոկոչում

06 մայիսի, 2015
Քրիստոնյաների ցեղասպանության զոհերի հիշատակի ոգոկոչում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Ս.թ. մայիսի 6-ին՝ Լիբանանի անկախության նահատակների օրը, Դբայեյի «Լե Ռոյալ» հյուրանոցում տեղի ունեցավ քրիստոնյաների դեմ գործած ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էին ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեն, Լիբանանի «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը և «Ասորիների լիգան»:
Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, Ասորիների լիգայի նախագահ Հաբիբ Աֆրամը և Ազատ հայրենասիրական շարժում կուսակցության ղեկավար Միշել Աունը:
Բանախոսները իրենց ելույթներում խոսեցին Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյա բնակչության հանդեպ իրականացված ցեղասպանության մասին, որն իրականացվել է տարբեր ձևերով՝ սպանությունների, սովի, աքսորի ճանապարհով: Անդրադարձան Թուրքիայի ներկայիս իշխանությունների ժխտողական քաղաքականությանը և ահաբեկչական խմբավորումների հետ վերջինիս կապին: Ելույթ ունեցողները շեշտեցին անցյալի պատմությունը մշտապես հիշելու կարևորությունը, որը իրենց ժողովուրդների վերածննդի գրավականը պիտի դառնա՝ կոչ անելով չմոռանալ ազգի ապագայի համար ընկած նահատակներին:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանում Սիրիայի դեսպանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կորնական առաջնորդներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: