• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի արտգործնախարարին

23 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասիլին, ով գլխավորում է Լիբանանի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբը։
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից և բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Լիբանանի արտգործնախարարը նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է ներկայացնել Լիբանանի կառավարությունը և ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին։ Նախարար Բասիլը տեղեկացրեց, որ այսօր Լիբանանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարարությամբ է հանդես եկել, որում ևս մեկ անգամ դատապարտել է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը։ Լիաբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն է այսօր գրեթե նույն տարածքներում ահաբեկիչների կողմից հարյուրամյա վաղեմության ոգով իրականացվող դաժան ոճրագործությունները։
Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը իր հերթին ընդգծեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռքնարկվող քայլերը։ Այս առումով կարևորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որը նախարար Բասիլի բնորոշմամբ ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Մտքեր փոխանակվեցին տնտեսական համագործակցության խթանման շուրջ։
Նախարարները արժևորեցին այս տարվա մարտին համատեղ ջանքերով՝ Ռուսաստանի և Վատիկանի հետ միասին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպման անցկացումը և կարևորեցին այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը։
Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարևելյան տարածաշրջանում առկա լարված իրավիճակին և դրա կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: