• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասիլին

23 ապրիլի, 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ս.թ. ապրիլի 23-ին ընդունեց Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասիլին, ով գլխավորում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Լիբանանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։
Վարչապետը, ողջունելով հյուրերին, կարևորեցԼիբանանի կառավարական պատվիրակության մասնակցությունը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է երկու ժողովուրդների դարավոր ու ամուր բարեկամության մասին: Կառավարության ղեկավարը բարձր գնահատեց Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստը և շնորհակալություն հայտնեց լիբանանահայերի նկատմամբ երկրի իշխանությունների ջերմ վերաբերմունքի համար:
Լիբանանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և Հայաստանի վարչապետին փոխանցեց Լիբանանի վարչապետի ողջույնները: Ջըբրան Բասիլը նշեց, որ իր երկրի համար պատիվ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ բարեկամ հայ ժողովրդին զորակցելու և անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով: Նախարար Բասիլը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը հետագա ցեղասպանությունները կանխելու գործում և ընդգծեց, որ այդ պայքարում Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է, որպեսզի նման սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն: Պարոն Բասիլն առանձնահատուկ ընդգծեց լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Իր հերթին Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը տեղեկացրեց, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը՝ կողմերը կարևորեցին նաև առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Մասնավորապես, արծարծվեցին տնտեսական կապերի աշխուժացմանը և առևտրաշրջանառության ծավալի աճին միտված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին փոխանցեց իր ողջույնները և Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այցը հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման և ընդլայնման ուղիները: Իր հերթին Լիբանանի արտգործնախարարը Հայաստանի վարչապետին փոխանցեց Լիբանանի վարչապետի՝ Լիբանան այցելելու հրավերը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: