• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Լուսանկարների ցուցահանդես ֆրանսիական համալսարանում

10 ապրիլի, 2015

Բեյրութի «Ինստիտուտ Ֆրանսե» ինստիտուտում տեղի ունեցավ Վարդան Տերունյանի 1922-1936 թթ. հայեպահայության մասին վավերագրական լուսանկանրների ցուցահանդեսի բացումը: Ցուցահադեսը կազմակերպվել էր Թեքեյան մշակութային միության և «Ինստիտուտ Ֆրանսե»-ի նախաձեռնությամբ:
Իր բացման խոսքում Լիբանանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, «Ինստիտուտ Ֆրանսե»-ի տնօրեն Անրի Լեպրեթոնն անդրադարձավ լուսանկարչի կյանքին և գործունեությանը: Նա գոհունակություն հայտնեց, որ Տերունյանի 1922 - 1936 ժամանակաշրջանի բազմաթիվ գործեր պահպանվել են, որոնցից 72 լուսանկարներ գտնվում են Թեքեյան Մշակութային Միության արխիվներում:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հետևանքներին, հալեպահայության ներկա դժվարություններին և մարտահրավերներին, հայ– ֆրանսիական բարեկամական հարաբերություններին: Նա իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային, Լիբանանին և բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Բարձր գնահատվեց Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100 ամյակի Կենտրոնական մարմնի գործունեությունը և նրա հետ արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվեց, որ մի քանի օրից Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հայ ժողովրդի կողքին են կանգնելու աննախադեպ թվով օտարերկրյա բարձրաստիճան այրեր, այդ թվում՝ բարեկամ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը:

Լիբանանում Ֆրանսիայի դեսպան Պատրիս Պաոլին շեշտեց, որ Ֆրանսիան միշտ եղել է և կլինի հայ ժողովուրդի կողքին: Դեսպանը կարևորեց ցեեղասպանությունների միջազգային դատապարտումը և ճանաչումը, ինչպես նաև վերահաստատեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կմեկնի բարձրաստիճան պատվիրակություն Ֆրանսայի Նախագահի գլխավորությամբ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: