• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԴեսպանԱրշակ Փոլադյանի «Ականատեսների հուշերը Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին»թեմայով գրքի շնորհանդես Լիբանանում

10 ապրիլի, 2015

Ապրիլի 10-ին Լիբանանի Շթորա քաղաքի «Պարկ-հոթել» հյուրանոցում տեղի է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի «Ականատեսների հուշերը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին» գրքի շնորհանդեսը: Այն հովանավորել են Լիբանանում ՀՀ դեսպանությունը և Լիբանանի կենտրոնական Բեքաայի քաղաքապետարանների միությունը: Շնորհանդեսը կազմակերպել է ՀՅԴ Այնճարի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մարմինը, որին մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանում ՀՅԴ ԿԿ անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, նախկին նախարարներ, Լիբանանի խորհրդարանի անդմաներ, կենտրոնական Բեքաայի քաղաքապետարանների միության նախագահ դոկտ. Դրղամ Թուման, կրոնական գործիչներ, միութենական ներկայացուցիչներ և հայ ու արաբ հոծ բազմություն:
Ձեռնարկին բացման խոսքով ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեի անունից հանդես է եկել դոկտ. Կարո Փիլավջյանը, որն անդրադարձել է 19-րդ դարի 90-ական թվականներիցմինչև Մեծ Եղեռնը Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածներին, ինչպես նաև Սումգայիթի և հայկական այլ ջարդերին:
Դեսպան Փոլադյանի գիրքը միջոցառման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Դամասկոսի համալսարանի դասախոս, դոկտ. Նորա Արիսյանը:Նա մասնավորապես ընդգծել է գրքի թ'ե գիտական արժանիքները, և թ'ե նրանում զետեղված ականատեսների հուշերի կարևորությունըՀայոց Ցեղասպանության հիմնախնդրի համակողմանի ուսումնասիրության համար:
Շնորհանդեսին ելույթ ունեցողկենտրոնական Բեքաայի քաղաքապետարանների միության նախագահ դոկտ. Դրղամ Թուման բարձրէ գնահատել հայերի դերը Լիբանանում, հատկապես Այնճարի զարգացման և բարգավաճման գործում:
Շնորհանդեսին գրքի հեղինակ, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտ. Արշակ Փոլադյանը անդրադարձել է հայ-արաբական բարեկամությանը, նշել, որ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը ամոթի խարան է Թուքիայի ճակատին:
Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել ՀՅԴ ԿԿ անդամ և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա զուգահերներ է անցկացրել Օսմանյան ղեկավարների և այժմյան Թուրքիայի իշխանությունների՝ հայերի և Մերձավորարևելյան տարածաշրջանի նկատմամբ որդեգրած քաղաքականության միջև:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երեկոն եզրափակել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, որը հատկապես կարևորել է 2015թ. հունվարի 29-ին Երևանում ընդունված Համահայկական Հռչակագիրը, միաժամանակ դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Շնորհանդեսի ավարտին Շթորա քաղաքի «Պարկ-հոթել»-ի ճեմասրահում դեսպան Ա. Փոլադյանն իր գիրքը մակագրելէ ներկաներին և ավելի քան 100 օրինակ փոխանցել Լիբանանի խորհրդարանի անդամներին:


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: