• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան Բեյրութում

30 մարտի, 2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան Բեյրութում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մարտի 30-ին Բեյրութի իրավաբանների կենտրոնում ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան` «Հայ դատը և միջազգային արդարությունը տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների լույսի ներքո» խորագրով:
Իրավաբանների սինդիկատի նախագահ Ժորժ Ժրեյժը իր խուսքում նշեց, որ հայ ժողովուրդը չի մոռանում սեփական պատմությունը, որն արժանի է հարգանքի և պատմական արդարության վերականգնմանը: Նա ընդգծեց լիբանանահայության դերակատարությունը երկրի զարգացման և տնտեսական վերելքի գործում: Ժրեյժը նշեց, որ լիբանանցի ժողովուրդը այլ փոքրամասնությունների հետ միասին երիտթուրքերի վարած քաղաքականության զոհը դարձան:
Եզրափակելով իր խոսքը Ժրեյժը նշեց, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հատուցում տրամադրել հայերին:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ղասսան Մուխայբերը, խոսելով երիտթուրքերի վարած քաղաքականության մասին, նշեց, որ եթե հայությունը ցեղասպանության ենթարկվեց թուրքի սրով, ապա Լիբանանի ժողովուրդը ցեղասպանի կողմից սովի մատնվեց, որին զոհ դարձան բնակչության 40 տոկոսը: Վերջում նա ասաց. «Մենք բոլորս հայ ենք, բոլորս պահանջում ենք արդարություն և ճշմարտություն հայ ժողովուրդի համար»:
Հաջորդ ելույթ ունեցողը դոկտոր Լեյլա Ռահբանին էր, ով անդրադարձավ Թուրքիայի ապագա դերակատարությանը և դրա ազդեցությանը հայկական հարցի վրա:
Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա նշեց, որ բոլոր արաբական երկիրները պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետև արաբական աշխարհը նույնպես 4 դար ապրել է օսմանցիների լծի տակ` կրելով ամեն տեսակի հալածանքներ: Հակոբ Բագրատունին կոչ ուղղեց ներկաներին՝ պահանջել Լիբանանի կառավարությունից, որպեսզի ապրիլի 24-ը հայտարարվի ցեղասպանության դեմ ազգային զորակցության օր:
Ի նշան երախտագիտության, հանդիպման ավարտին Ժորժ Ժրեյժին, Ղասսան Մուխայբերին և Լեյլա Ռահբանիին հանձնվեցին պարգևներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: