• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայ երիտասարդի պահանջատիրությունը» թեմայով հանդիպում-քննարկում լիբանանահայ երեք օրաթերթերի խմբագիրների հետ

24 մարտի, 2015
«Հայ երիտասարդի պահանջատիրությունը» թեմայով հանդիպում-քննարկում  լիբանանահայ երեք օրաթերթերի խմբագիրների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ


Ս.թ. մարտի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ Մեսրոպյան վարժարանի «Ֆարաջյան» կենտրոնում տեղի ունեցավ «Հայ երիտասարդի պահանջատիրությունը» թեմայով հանդիպում, որը կազմակերպել էր Հայ կաթողիկե համալսարանականների միությունը (ՀԿՀՄ):
Զեկույցներով հանդես եկան «Ազդակ», «Արարատ» և «Զարթոնք» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Շահան Կանդահարյանը, Անի Եփրեմյանը և Սևակ Հակոբյանը, ովքեր անդրադարձան հայ երիտասարդի պահանջատիրությանը՝ քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից:
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը նշեց, որ հատուցման հարցում անհրաժեշտ է նկատի առնել երեք դրույթ` անհատական հատուցում, եկեղեցապատկան կալվածքների վերադարձ և հայրենազրկման խնդիր:
«Արարատ» օրաթերթի տնօրեն Անի Եփրեմյանը ներկայացրեց հայ երիտասարդի պահանջատիրության պատմամշակութային կողմը՝ նշելով, որ Թուրքիան միտումնավոր կերպով իրականացրել է և շարունակում է մշակութային ցեղասպանությունը, որպեսզի վերացնի հայ իրականության գոյության փաստն իր ներկայիս տարածքներում:
«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, անդրադարձավ հայ երիտասարդի պահանջատիրության սոցիալ-տնտեսական կողմին: Վերջինս շեշտեց, որ համայն հայությունը պարտավոր է ունենալ պահանջների հստակ սահմանում: Նա առաջարկեց օգտագործել նաև իսլամացած հայերի գործոնը և դրա հնարավոր դրական ազդեցությունը պահանջատիրության հարցում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: