• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երևանի «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի ցուցահանդես Բեյրութում Հայկազյան համալսարանի 60-ամյակի առթիվ

19 մարտի, 2015

Ա.թ. մարտի 19-ին Հայկազյան համալսարանի Մաթոսյան պատկերասրահում բացվեց Երևանի «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի ցուցահանդեսը, նվիրված Հայկազյան համալսարանի 60-ամյակին: Ցուցահանդեսը, որը կրում է «Արևելքից արևմուտք, արդիականից ետարդիական» խորագիրը, կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության բարձր հովանավորությամբ և Մախզումի հիմնադրամի՝ Makhzoumi Foundation, հետ համագործակցությամբ:

Բացման արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական ողջ անձնալկազմը՝ դեսպան Աշոտ Քոչարյանը ղեկավարությամբ, Մախզումի հիմնադրամի հիմնադիր Ֆուադ Մախզումին, կառավարական պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, լիբանանահայ համայնքի ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արվեստի սիրահարներ:

Բացման խոսքով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման աջակիցներին. Երևանի «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնին՝ իրենց հարուստ հավաքածուն ցուցադրելու համար, ՀՀ դեսպանությանը՝ հովանավորության համար, Ֆուադ Մախզումիին՝ անձնական ներկայության համար, ինչպես նաև բարձր գնահատեց Հայկազյան համալսարանի համագործակցությանը Մախզումի հիմնադրամի հետ: Փոլ Հայդոստյանը խոսեց Հայկազյան համալսարանի 60 տարիների որակական հատկանիշների մասին, ապա նշեց. « Պատահական չէ, որ Հայկազյան համալսարանն է հյուրընկալում հայկական արվեստի լավագույնը և ներկայացնում այն Լիբանանի հասարակությանը, քանի որ Լիբանանը հայտնի է գեղեցիկը գնահատելով, իսկ Հայաստանը հայտնի է ստեղծագործական մշակույթով: Ինչքան շատ ենք ուշադրություն դարձնում իսկական և բնական գեղեցկությանը, այնքան ավելի է բարձրանում մեր ոգին»:
Իր շնորհավորական խոսքում դեսպան Քոչարյանը խոսեց հայ ժողովուրդի հարուստ պատմական և մշակութային ժառանգության մասին: Նա հպարտությամբ խոսեց Լիբանանի հայ համայնքի մասին, որը, վերապրելով ցեղասպանություն, շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ստեղծել կենսունակ համայնք իր տարբեր ենթակառուցվածքներով՝ պահպանելով հայոց լեզուն: Բարձր գնահատելով Հայկազյան համալսարանի ղեկավարության ջանքերը միջոցառումը իրականություն դարձնելու համար, դեսպան Քոչարյանը ընդգծեց Հայկազյան համալսարանի կարևորագույն դերակատարությունը՝ երկխոսությունը, ներդաշնակությունը, պրոֆեսիոնալիզմն ու մարդկանց միջև փոխկապակցվածությունն ու նուրբ ճաշակը խրախուսելու համար:

Ֆուադ Մախզումին շնորհավորեց Հայկազյան համալսարանին 60-ամյակի առթիվ և նշեց, որ իր հիմնադրամի ուսանողական մարմինը Լիբանանի 21-րդ դարի սերունդն է: Մախզումին շեշտեց, որ քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և գործարար ղեկավարության ուշադրություն առանցքում պիտի լինի երիտասարդության հնարավորությունների շրջանակի ընդլայնումը՝ ներդրումների և համաշխարհային տնտեսական փորձի միջոցով:

Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի ամենաարժեքավոր աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը ճանաչվել է որպես Մոնակոյի արվեստի լավագույն պատկերասրահ 2014 թվականին: Նա նաև նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը շրջագայություն է կազմակերպում ամբողջ աշխարհով՝ ցուցադրելու համար Հայաստանի կողմից առաջարկվող արվեստի լավագույն գործերը: Նա տեղեկացրեց, որ շրջագայությունը սկսվում է Լիբանանից՝ հաշվի առնելով Լիբանանի հայ համայնքի կարևորությունը և Հայկազյան համալսարանի 60-ամյակի բացառիկ հանգամանքը:

Հայկազյանի պատկերասրահում ցուցադրվում են Հայաստանի և հայկական սփյուռքի արվեստագետների 19-21-րդ դարերի 64 աշխատանքներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: