• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայկական աշխարհը ցեղասպանությունից 100 տարի անց» թեմայով սեմինար «Կարնեգի» հիմնադրամի Միջին Արևելքի կենտրոնում

10 մարտի, 2015
«Հայկական աշխարհը ցեղասպանությունից 100 տարի անց» թեմայով սեմինար «Կարնեգի» հիմնադրամի Միջին Արևելքի կենտրոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ


Ս.թ. մարտի 10-ին Բեյրութում «Կարնեգի»-ի Հանուն միջազգային խաղաղության հիմնադրամի Միջին Արևելքի կենտրոնում («Endowment for International Peace» Carnegie Middle East Center) կազմակերպվել էր սեմինար «Հայկական աշխարհը ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով: Օրվա բանախոսներն էին «Հարավային Կովկասի և սևծովյան տարածաշրջանի փորձագետ Թոմաս Դե Վաալը և Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը:
Հանդիպմանը նախ ներկայացվեց Թոմաս Դե Վաալի հրատարակած նոր գիրքը՝ «Մեծ աղետը` հայերը և թուրքերը ցեղասպանության ստվերում» (Great Catastrophe: Armenians and Turks in the shadow of Genocide): Հեղինակը ամփոփ ներկայացրեց իր գրքում տեղ գտած նյութերը՝ 1915 թվականից մինչև հայ-թուրքական արձանագրությունները:
Այնուհետև զեկույցով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը, ով նշեց, որ, եթե ցեղասպանության ժամանակաշրջանը բնութագրվում է որպես «կարմիր ցեղասպանություն», իսկ 1965 թ.-ի ժամանակաշրջանը՝ «սպիտակ ցեղասպանություն», ապա 100-ամյակի ժամանակաշրջանը կարելի է անվանել «անգույն ցեղասպանություն», երբ հայ ժողովրդի նոր սերնդի շատ ներկայացուցիչներ արդեն մոռացել են ցեղասպանության մանրամասնությունները, իսկ մյուս մասն էլ այլևս հետաքրքրված չի մանրամասնություններով»: Այսօր լրջագույն խնդիր է դարձել սփյուռքում հայոց լեզվի և հայկական ինքնության պահպանության հարցը:
Հայկազյան համալսարանի նախագահը ընդգծեց, որ վերջին տասնամյակների ընթացքում փոխվել է հայերի և թուրքերի մոտեցումները միմյանց նկատմամբ: Փոլ Հայդոստյանը նշեց, սակայն, որ, չնայաց երկու երկրների հասարակությունների մեջ տեղի ունեցող փոփոխություններին, անհնար է հասնել իրական մերձեցման, եթե Հայոց ցեղասպանության հարցում չփոխվի թուրքական պետության քաղաքականությունը:
Զեկույցների ավարտին ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու օրվա բանախոսներին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: