• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնած հիշատակի հանդիսություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ

09 մարտի, 2015

 

Ս.թ. մարտի 9-ին NDU համալսարանի հանդիսություննների սրահում Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնությամբ և Լիբանանի կաթողիկե պատրիարքների և եպիսկոպոսական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո: Երեկոյի բացումը կատարեց հասարակական գործիչ Ջորջ Քորդահին: Նա արաբերենով արտասանեց Ցեղասպանության զոհ` մեծ բանաստեղծ Սիամանթոյի «Ափ մը մոխիր» ստեղծագործութունը, ապա, անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը: Հայ կաթողիկե պատրիարքության անունից ելույթ ունեցավ հայր Գևորգ Ծ. վարդապետ Եղյայանը: Այնուհետև ասմունքով ելութով հանդես եկավ մարդկության դեմ դարերի ընթացքում իրականացված բռնությունների և ոճրագործությունների վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ լիբանանցի բանաստեղծ Անտուան Ռաադը:
Ելույթ ունեցավ Լիբանանի նախկին վարչապետ, «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության ղեկավար Միշել Աունը, իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը տառապանքներ և զրկանքներ է ունեցել Օսմանյան կայսրությունում` ենթարկվելով ատելության և հալածանքների: Միշել Աունը ընդգծեց, որ 1915 թվականին հայությունը զոհ գնաց այն գաղափարախոսությանը, որը միտված էր Թուրքիայում ապրող բոլոր ազգությունների և կրոնների բնաջնջմանը: Նա ցավ հայտնեց, որ արևմտյան պետությունները հայության բնաջնջման փաստին մոտեցան դիտորդի կարգավիճակով: Ըստ գեներալ Աունի, անցյալի ոճիրների ուրացումը թույլ տվեց, որ ոճրագործ ուժերը հետագայում ևս իրագործեն ջարդեր և անպատիժ ավերեն ամբողջական քաղաքակրթություններ: Այնուհետև ելույթ ունեցավ Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը: Նա նշեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել և դատապարտել անցյալում իրականացված և ներկայումս էլ շարունակվող զանգվածային բնաջնջման բոլոր գործողությունները, որպեսզի հնարավոր լինի կանխել դրանց կրկնությունը ապագայում: Ամին Ժմայելը բարձ գնահատեց լիբանանահայության ներդրումը Լիբանանի գոյատևման և զարգացման գործում` շեշտելով, որ երկխոսության և համագործակցության հայկական ավանդույթը Լիբանանի ինքնության և գոյության հիմքերից մեկն է:
Ապա ներկաներին իր պատգամը հղեց մարոնիների պատրիարք Բշարա Ռայը: Պատրիարքը իր զորակցությունը հայտնեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով հայտարարված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին:
Երեկոն փակեց Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոս-պատրիրարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: Երեկոյին ներկա էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: