• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սումգայիթյան եղեռնագործության 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

01 մարտի, 2015

Ս.թ. մարտի 1-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ, որը նվիրված էր 1988 թ. Սումգայիթի եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին:
Ներկաներին դիմեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը: Նա խոսեց հայ բնակչության հանդեպ Սումգայիթում կատարված անմարդկային ոճռագործության մասին և նշեց, որ հայ ժողովուրդը պարտավոր է համախմբվելու և միասնական գործելու՝ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Ապա եկեղեցու բակում ելույթներով հանդես եկան Ռաֆայել Ումուդյանը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից և Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ռաֆայել Ումուդյանը նշեց, որ սումգայիթյան եղեռնագործությունը մանրապատկերն է հայոց ցեղասպանության և որ անպատժելիությունն ու միջազգային դատապարման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և էթնիկական զտումների: Խոնարհվելով նահատակված հայորդիների հիշատակի առջև, նա հաջողություն մաղթեց Հայոց բանակին և հայ խաղաղապաներին, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի կազմում:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ 27 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած եղեռնագործությունը էթնիկական զտման քաղաքականության առաջին դրսևորման օրինակներն էին Խորհրդային Միության տարածքում: Խոսելով ԼՂ ազատագրական պայքարի մանրամասների մասին, դեսպանը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Դեսպանը նշեց, որ ներկայումս Արդրբեջանի իշխանությունները շարունակում են ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը և հակահայկական քարոզչությունը՝ ռազմատենչ հայտարարությունների, սահմանային սադրիչ ոտնձգությունների, զինադադարի խախտումների և պատմական փաստերի խեղաթյուրման եղանակով: Դեսպանը ընդգծեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում ընդունված համահայկական հռչակագրի կարևորությունը մեր ժողովրդի միասնականության և համախմբվածության համատեքստում: Նա համոզմունք հայտնեց, որ միայն միասնական կամքով և հավաքական ուժով կարելի է հզորացնել Հայրենիքը և ապահովել մեր բոլոր հայրենանվեր և ազգանվեր իղձերի և ծրագրերի իրականացումը:
Միջոցառման ավարտին Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև զետեղվեցին ծաղկեպսակներ:
Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, պաշտոնյաներ, հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարներ, Լիբանանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Մերձավոր Արևելքում ԼՂ ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Սումգայիթի եղեռնագործության անմեղ զոհերի հիշատակին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: