• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության մասին գիտաժողով Զմմառի միաբանության վանքում

14 փետրվարի, 2015

 Ս.թ. փետրվարի 14-ին Տանն Կիլիկիո Կաթողիկե hայոց պատրիարք Ներսես Պետրոս XIX բարձր հովանավորությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ Զմմառի արծիվյան միաբանության վանքում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը և արխիվները» թեմայով գիտաժողով: Գիտաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջույնի խոսք է հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բացման խոսքով հանդես է եկել Ներսես Պետրոս 19-րդ պատրիարքը, ով կարևորել է արխիվների դերը Հայող ցեղասպանության մասին ամբողջական պատկերացում ունենալու հարցում: Այնուհետև ներկաներին իր ողջույնի խոսքն են ուղղել Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել Մուրադյանն ու Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ռաֆայել ՈԻմուդյանը:

Ցեղասպանագետ Հարություն Ռեմոն Գևորգյանը ներկայացրել է գիտաժողովի առաջին զեկույցը, որը հիմնված է եղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օտարերկրյա դիվանագիտական և միսիոներական արխիվային փաստաթղթերի վրա: Այնուհետև Վարդան Գազանչյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվներից: Դամասկոսի և Եգիպտոսի  հայոց թեմերի առաջնորդներ Արմաշ Նալբանդյանը և Արմեն Մազլումյանը  մանրամասներ են ներկայացրել Սիրիայի և Եգիպտոսի հայության կողմից 100-ամյակի առթիվ տարբեր ուղղություններով տարվող աշխատանքների վերաբերյալ: Պրոֆեսոր Վահրամ Շամեսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն առնչվող Միջին Արևելքի հայկական արխիվներին, որոնք պարունակում են նյութեր Կահիրեի, Կիլիկիայի կաթողիկոսության, Բաղդադի և Երուսաղեմի արխիվներից:

Իր զեկույցում Երևանի մատենադարանի  գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը մասնակիցներին ներկայացրել է տեղեկություններ Հայոց ցեղասպանության պատճառով անհետացած հայկական մշակութային ձեռագիր մատյանների և կրոնական գրքերի վերաբերյալ:                                                                                                     Գիտաժողովի վերջին զեկույցը նվիրված է եղել Մարդինի Հայ կաթողիկե առաջնորդ Իգնատիուս արքեպիսկոպոս Մալոյանի կյանքին և նահատակությանը՝ զեկուցող Անդրանիկ Ծ. Վարդապետ Կռանյան:

Գիտաժողովին մասնակցել են Լիբանանում Սուրբ Աթոռի նվիրակը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, մարոնի պատրիարքի ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամները, լիբանանյան համալսարանների իրավագիտության և պատմության բաժինների պատասխանատուներ և դասախոսներ, մարդու իրավունքների մասնագետներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: