• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիտաժողով

01 փետրվարի, 2015
 
 

Ս.թ. հունվարի 31-ից փետրվարի 1-ը Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով <<Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակ.Հետևանքներ և Առաջադրանքներ>> խորագրով: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և Հայկազյան համալսարանի  նախաձեռնությամբ: Գիտաժողիվին հրավիրվել էին բանախոսներ Հայաստանից, Լիբանանից և Թուրքիայից: Ներկաներին իր ողջույնի  խոսքը փոխանցեց Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից խոսեց <<Ազդակ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը: Առաջին օրվա բանախոսն էր Լիբանանի համալսարանի գրականության, հումանիտար և սոցիալական գիտությունների դոկտորական դպրոցի պրոֆեսոր Մասուդ Դահերը, ով հանդես եկավ <<Հայկական Հարցի միջազգայնացման դարաշրջանը. Ներկան և հեռանկարները>> զեկույցով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակությանին, հոգեբանական, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքներին, իսկ ՀՀ Սահմանադրական Դատարանի ավագ խորհրդատու Վլադիմիր Վարդանյանը՝ միջազգային իրավունքի  շրջանակներում Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացման խնդրին: Գիտաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես եկան Լիբանանը ներկայացնող, Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք աշխատությունների  հեղինակներ դոկտոր Զավեն Մսըրլյանը և դոկտոր Սալեհ Զահրեդդինը: Նրանց զեկույցների թեմաները հետևյալն էին. <<Միջազգային հանրության պայքարը Հայոց Ցեղասպանության ընթացքում և Հայոց Ցեղասպանությունից հետո>> և <<Հայոց Ցեղասպանության շահարկումը պետությունների կողմից Թուրքիայի դեմ>>: ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունները 1991-2014 թթ.-ին, իսկ լրագրող Թաթուլ Հակոբյանը խոսեց հայ-թուրքական ոչ պետական հարաբերությունների մասին:Եզրափակիչ ելույթներով հանդես եկան Ստամբուլի Բիլքի համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Բյուլենթ Բիլմեզն անդրադարձավ 1923-2014 թթ. փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի Հանրապետության որդեգրած կեցվածքին, իսկ Հրանուշ Խառատյանը՝ ժամանակակից  Թուրքիայում հայերի կարգավիճակին և իսլամացված հայերի խնդրին:  Գիտաժողովի ընթացքում եղան քննարկումներ և մտքերի փոխանակումներ:Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին Լիբանանի խորհրդարանի անդամներ, պաշտոնյաներ, Լիբանանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպան Աշոտ Քոչարյանի գլխավարությամբ, գիտնականներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

    

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: