• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 23-րդ տարելիցին նվիրված ընդունելություն

26 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպանության շենքում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին:

Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Նա անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական զարգացումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին: Բարձր գնահատելով հայ համայնքի դերակատարությունը հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման և Լիբանանի զարգացման գործում՝դեսպանՔոչարյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր կառույցներին և անհատներին: Նա մասնավորապես նշեց. «Ձեր կազմակերպված ու հետևողական համայնքը մեր կողքին է եղել 23-ամյա անկախ Հանրապետության բոլոր օրհասական պահերին: Այսօր միասին ամրացնելու ենք մեր պետությունը՝ Հայոց հայրենիքը: Ձեր հարուստ գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ շարունակում եք նպաստել բարեկամ Լիբանանի զարգացմանը, և, իհարկե, հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացմանը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ՝ բոլոր կառույցներին և անհատներին շարունակական աջակցության և ամենօրյա համագործակցության համար: Մենք հպարտանում ենք ձեզանով: Հայրենիքի դռները միշտ բաց են ձեզ համար:Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի կապակցությամբ:23-րդ անգամ մենք միասին տոնում ենք իրականացված երազանքի փառահեղ տոնը: Հայաստանի անկախ հանրապետությունը մեր ազգի անվտանգության և միասնականության երաշխիքն է»:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Ընդգծվեց, որ հայ ժողովուրդը ջանք չի խնայի շարունակելու պայքարը պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության բոլոր հետևանքների վերացման ուղղությամբ:

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Տրիպոլիի երգչախումբը՝ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Պարգև Թասլակյանի ղեկավարությամբ:

Պաշտոնական ընդունելությանը ներկա էին Լիբանանի Ազգային Ժողովի նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր Հասան Մխայբերը, Լիբանանի վարչապետի ներկայացուցիչ, Էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, էկոնոմիկայի նախարար Ալեն Հաքիմը, ԱԳ նախարարի ներկայացուցիչ դեսպան Սաադ Զախիան, պատգամավորներ, Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա տասնյակ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, քաղաքական կուսակցությունների, նախկին նախագահների, վարչապետների, կրոնական համայնքների առաջնորդներ և ներկայացուցիչներ, մտավորականներ, լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: