• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դպրոցական ձեռնարկ Փոքր Ծիծեռնակաբերդի մեջ

29 ապրիլի, 2014

Լիբանանում շարունակվում են միջոցառումները նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Սուրբ Խաչ-Հարբոյան բարձրագույն վարժարանի տնօրինության նախաձեռնությամբ վարժարանի բակում տեղադրվեց Մեծ Եղեռնի խորհրդանիշ հանդիսացող Ծիծեռնակաբերդի մանրակերտ հուշարձանը։ Ապրիլի 29-ին տնօրինությունը հրավիրեց լիբանանահայ վարժարանների աշակերտներին՝ հարգելու 1,5 միլիոն նահատակ հայորդիների հիշատակը, ինչպես նաև ծաղիկներ զետեղելու փոքր Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Միջոցառումը տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի նախագահությամբ և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական Մարմնի հովանավորությամբ։ Հանդիսությանը ներկա էին վերոհիշյալ մարմնի ներկայացուցիչները, հայկական վարժարանների տնօրեններն ու աշակերտները, հոգևոր հայրերն ու ծնողները։
Բացման խոսքով հանդես եկավ 11-րդ դասարանի աշակերտուհի Գալինա Ֆեներջյանը։ Ապա աշակերտներին իր պատգամը փոխանցեց դեսպան Աշոտ Քոչարյանը. ով նախ բարձր գնահատեց վարժարանի նախաձեռնությունը, այնուհետև խոսեց ուխտատեղիի վերածված Ծիծեռնակաբերդի համալիրի պատմության, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության թանգարանի մասին։
Դեսպանը բարձր գնահատեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցած Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Նա համոզմունք հայտնեց, որ երիտասարդ սերունդը ջանք չի խնայի և կշարունակի պայքարը պատմական ճշմարտությունը վերականգնելու ուղղությամբ։
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը: Ներկա հյուրերը և աշակերտները հերթով մտան «հավերժության տաճար», որտեղ ծաղիկ զետեղեցին 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: