• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեյրութում

24 ապրիլի, 2014

Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝ միութենական, կուսակցական, հարանվանական, երիտասարդական, ուսանողական և աշակերտական մակարդակով, նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին:

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսվոր Սուրբ Պատարագ, որին Մայրավանքի բակում հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և դեսպանության անձնակազմը, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-անյակի մարմինը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական, մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին Անթիլիասի մայրավանքի բակում գտնվող «Նահատակաց հուշարձանի» մոտ: Հարյուրավոր ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը:
Անթիլիասի միջոցառումից հետո հարյուրավոր երիտասարդներ ուղղվեցին դեպի Թուրքիայի դեսպանություն, որի առջև կազմակերպվեց բողոքի նստացույց:
Ապրիլի 24-ի երեկոյան Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ: Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների, Լիբանանում ՀՀ դեսպանի և ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ:
Ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական մարմինը կազմակերպել էր մոմավառության քայլարշավ Բուրջ Համուտից մինչև Բեյրութի նահատակաց հրապարակ:
Տասնյակ հազարավոր հայորդիներ Նահատակաց հրապարակում մասնակցեցին ոգեկոչման ձեռնարկին` ներկայությամբ լիբանանյան պետական, քաղաքական, կուսակցական մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, հոգևորականների, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի: Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ելույթներով հանդես եկան երիտասարդական մարմինների անդամներ Արին Ղազարյանն ու Աշոտ Բագրատունին, որոնք նշեցին, որ հայ երիտասարդները կշարունակեն իրենց պայքարը հանուն պատմական ճշմարտության հաստատման և որ լիբանանահայությունը հավաքվել է նահատակության, պայքարի և ազատության խորհրդանիշ հանդիսացող Նահատակաց հուշարձանի մոտ կրկին անգամ հայտարարելու, որ կշարունակի հետապնդել հայ դատը մինչև հասնի արդարության և հաղթանակի:
Ապա ելույթով հանդես եկավ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Զիադ Բարութը, ով նշեց, որ ապրիլի 24-ին կանգնած է հայության կողքին: Նա հարգանքի տուրք մատուցեց հայ նահատակների հիշատակին, ընդգծելով, որ հատուկ վերաբերմունք ունի այն հայերի նկատմամբ, որոնք շարունակեցին գոյատևել հակառակ տառապանքների և արհավիրքի:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայտոսթյանը: Նա նշեց, որ 99 տարի առաջ տեղի ունեցած ահավոր ողբերգութունից հետո հայությունը չգնած դեպի անորոշ ապագա, չկորցրեց իր լույսն ու հույսը, այլ կարողացավ վերագտնել իր տունն ու ինքնությունը: Դիմելով երիտասարդներին նա ասաց. «99 տարիներ առաջ հայը ցրվում էր փոշու նման աջ ու ձախ, իսկ այսօր, դո՛ւք, սիրելի՛ երիտասարդներ եւ ժողովուրդ, շրջում եք այդ խավարի պատկերը: Մոմերը հասել են Նահատակաց հրապարակ, որպեսզի լուսավորեն այս կենտրոնական վայրը, որ նաև խավարած էր, երբ նույն ցեղասպան մեքենային զոհը դարձան Լիբանանի մամուլի ներկայացուցիչները»:
Եզրափակելով իր խոսքը Փոլ Հայդոստյանը նշեց, որ հայոց լույսերը միշտ համախմբված պետք է պահվեն, որպեսզի զորանա մեր կամքը, վերամշակվի մշակոյթը, արհեստն ու արվեստը, բարձրացվի մեր անունը, վերանորոգվի մեր հավատքը հանուն վերջնական հաղթանակը:
Նույն օրը Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն` մասնակցությամբ լիբանանահայ երիտասարդական, մշակութային, մարզական եւ ուսանողական միությունների ներկայացուցիչների:

Հայ Կաթողիկե պատրիարքարանում կազմակերպությամբ հայ կաթողիկե երիտասարդական միությունների տեղի ունեցավ նաև Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հսկման երեկո, որին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկան Ռուբինա Թովմասյանը և Կարո Մարաշլյանը: Ելույթով հանդես եկավ նաև Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակի տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, ով համառոտ ներկայացրեց Հայ Դատի պատմությունը՝ Օսմանյան Կայսրության առաջին օրերից մինչև Ցեղասպանությունը: Հայր Անդրանիկ Ծ.Վ. Կռանյանը ներկայացրեց Հայ Կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի պատմությունը: Հնչեցին «Բլբուլ» մանկապատանեկան երգչախմբի կատարումները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: